Պաշտոնական Բաքուն ընդունում է,որ ոչ "գրագետ" քարոզչության հետևանքով խայտառակվել է հայերի առաջ...Ու այդ ամենում մեղավոր է Ադրբեջանի Ազգային անվտանգության նախկին նախարար Էլդար Մահմուդովը...Այս հրեշը,որը 11 տարի ծառայել է Ի.Ալիևին և համարվում էր Ալիևների ընտանիքի անձնական դահիճը,վերջերս զրկվեց իր պաշտոնից...Պատճառների մասին ոչ ոք ճշգրիտ որևէ բան չի կարող ասել.պաշտոնական վարկածի համաձայն Է.Մահմուդովը և իր ենթակաները ռեկետով են զբաղվել,իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ԱԱՆ-ն լսել է Ի.Ալիևի հեռախոսազրույցները և նույնիսկ նախապատրաստել է պետական հեղաշրջում...

 

Գահընկեց անելուց հետո Է.Մահմուդովի ԱԶԳԱԴԱՎ գործունեության վերաբերյալ երևի կարծիք չեն հայտնել միայն Բաքվի փողոցների մուրացիկները...Ինչի մեջ ասես չեն մեղադրում Ի.Ալիևին այսքան տարի ԾԱՌԱՅԱԾ այս չեկիստին...Գործն արդեն հասել է նրան,որ Ադրբեջանի հակահայ քարոզչության ձախողման մեջ մեղավոր է կրկին Է.Մահմուդովը...Ալիևյան ԶԼՄ-ները նյութեր են հրապարակել,ըստ որի ԱԱՆ կողմից մի քանի տարի առաջ նկարահանված "Ասկյար" ֆիլմը ԿԵՂԾԻՔ է,որի պատճառով ազեր-կոյունլուների ՍՈՒՏԸ շատ արագ բացահայտվել է հայերի կողմից,որի հետևանքով Բաքուն խայտառակվել է ալամ աշխարհով մեկ...Ֆիլմը "նվիրված" է եղել ՀՀ և Արցախի ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ զոհվելու մանրամասներին...Ըստ ազերիների,ԱԱՆ նախարար Է.Մահմուդովը փորձել է "սեփականաշնորհել" այդ դեպքը և ֆիլմում,որպես Մ.Մելքոնյանին ոչնչացնող ներկայացրել է իր ծառայող և գործակալ ոմն Իբադ Հուսեյնովի,ով հայտարարել է որ ինքն է սպանել լեգենդար Մոնթեին և կտրել նրա գլուխը...Սակայն Է.Մահմուդովի դեբիլ սցենարիստի,ռեժիսյորի և դերասան Իբադի սուտը շատ արագ բացահայտվել է,երբ հայկական կայքերը հրապարակել են Մոնթեի թաղման լուսանկարները...

 

Ինչպես ասում են՝ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ...
Պարզվում է,որ Ադրբեջանում որևէ մեկին պախարակելու համար կամ նրան հայտարարում են ծպտյալ հայ,ինչպես դա եղավ Ադրբեջանի պետական դրոշի համալիրի վարչության նախկին պետ Ռաշադ Մամեդովի դեպքում,կամ էլ Է.Մահմուդովի օրինակով՝մեղադրում են հայերի առաջ Ադրբեջանը խայտառակելու համար...Սակայն այդ մասին ակ և կարա կոյունլուներն իմանում են միայն այն դեպքում,երբ Ի.Ալիևը որոշում է պատժել իր կողմից երկար տարիներ հովանավորվող և իրեն մեծ ծառայություններ մատուցած պաշտոնյաներին...Իսկ մենք Բաքվի անգրագետ,դիլետանտ և ապաշնորհ հակահայ քարոզիչների կոպիտ սխալներին,բացթողումներին և մշտապես խայտառակվելուն առնչվում ենք ԱՄԵՆ օր...Ու եթե հանկարծ նրանցից որևէ մեկը զրկվի իր պաշտոնից,ապա շատ արագ կհայտնվի Ռ.Մամեդովի և Է.Մահմուդովի կողքին...Իսկ նրանք քիչ չեն՝Զաքիր Հասանով,Էլմար Մամեդյարով,Ալի Հասանով,Ռամիզ Մեհտիև,Օգտայ Ասադով և այլն...Հետաքրքիր է,թե արդեն ազգի դավաճանների դասին պատկանող Էլդար Մահմուդովը ու՞մ է փոխանցելու իր ձեռքում գտնվող "էստաֆետայի փայտիկը"...

 

Գագիկ Համբարյան