Սահմանադրական փոփոխություններին դեմ հանդես եկող քաղաքական ուժերի ներկայացուցիչների հրապարակային ելույթներում նկատելի են արդեն ոչ թե ՛՛դեմ՛՛ քվեարկելու, այլ հանրաքվեն բոյկոտելու միտումներ:
Արդյո՞ք դրանով սահմանափակվում և լուծվում են ընդդիմադիր այդ ուժերի նպատակները՝ կապված սահմանադրության հետ: Չփոխվի, և վե՞րջ: Ինքնանպատա՞կ է դարձել այս հարցը:
Ասում եք՝ սահմանադրության փոփոխության հանրային պահանջ չկա, ուրեմն՝ փոխել պետք չէ: Բայց հանրային պահանջն ինչ-որ մեկը ձևակերպե՞լ է, հրապարակե՞լ է: Իհարկե՝ ոչ: Այդ դեպքում ի՞նչ հանրային պահանջի մասին եք խոսում:
Ասում եք՝ երկրի խնդիրները սահմանադրությունից չեն կախված, այլ օրենքների կիրառումից, կատարումից: Ճիշտ է, և այդ դեպքում սահմանադրական փոփոխությունները ոչինչ չեն փոխի այդ հարցում, քանի որ մեր երկրում օրենքը կամ սոցիալական ինստիտուտները չեն որոշում, թե մարդիկ ինչ անեն, այլ մարդիկ, իրենց բարձրաստիճան աթոռներում նստած, որոշում, թե ինչ անեն դատարանի հետ, բուհի հետ, դպրոցի հետ, փողոցի հետ, ծառերի հետ, և մարդկանց հետ:
Մարդկանց դեմ պայքարել չեք ուզում, իշխանությունների դեմ պայքարել չեք կարողանում: Նման ընդդիմության գոյության նկատմամբ հանրային պահանջ կա՞:
Մովսես Դեմիրճյան