Այսօր Բուսակերների համաշխարհային օրն է, որը սկսել են նշել 1994-ի նոյեմբերի 1-ից, երբ Վեգանների ընկերությունը նշեց իր 50-ամյակը:
«Վեգան» բառը Դոնալդ Ուոթսոնի հեղինակությամբ է շրջանառության մեջ մտել ու կազմվել է «vegetarian» բառի առաջին 3 ու վերջին 2 տառերի համակցումից: Եզրույթը կիրառության մեջ մտավ 1994 թվականի նոյեմբերի 1-ին, Լոնդոնում: Վեգանիզմը կենսակերպ է, որը բնութագրվում է, մասնավորապես, խիստ բուսակերությամբ: Վեգանները սնվում եւ օգտվում են բացառապես բուսական մթերքով, որն ամբողջությամբ բացառում է կենդանական ծագմամբ բաղադրիչները:
Սևակ Գրիգորյան