«Առաջ Արցախ» հասարակական երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ, այսօր Ստեփանակերտում տեղի է ունեցել Հելոուինի դեմ բողոքի հավաք:
Ինչպես ասաց կազմակերպության ղեկավար Արթուր Հայրապետյանը բողոքի նախաձեռնությանը միացել են արցախյան երիտասարական կազմակերպություններից, ինչպես նաև կուսակցական թևերից:

 


«Մենք ոչ թե Հելոուինին ենք դեմ, այլ նմանատիպ միջոցառումների պատճառով ազգային արմատներից կտրվելու երևույթին»,- ասաց «Առաջ Արցախ» երիտասարդական կազմակերպության ղեկավարը՝ հավելելով, որ նման նախաձեռնության նպատակն է, որպեսզի հայ երիտասարդը ապրի առաջին հերթին ազգային արժեքներով:
Նշենք, որ վերջին տարիներին Ստեփանակերտի ժամանցի ակումբներում Հելոուինի տոնին նվիրված՝ բազմաբնույթ միջոցառումներ են կազմակերպվում:

 

 

 

Վրեժ Հովսեփյան