ԽՍՀՄ փլուզումից հետո, ԱՊՀ բոլոր երկրներում ընդունվեցին սահմանադրություններ։
1992թ-ին Թուրքմենստանում, Ուզեբկստանում, 1993-ին Ռուսաստանում, Ղրղզստանում, 1994-ին Բելառուսում, Մոլդովայում, Տաջիկիստանում, 1995-ին Ղազախստանում, Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, իսկ Ուկրաինայում դա տեղի ունեցավ 1996թ-ին։
Միևնույն ժամանակ ելնելով հասարակական ու քաղաքական կյանքի փոփոխություններից ԱՊՀ գրեթե բոլոր երկրներում տեղի ունեցան սահմանադրական բարեփոխումներ։

 


Բելառուս- 1996 թ, 2004թ, Ադրբեջան - 2002 թ Մոլդովա 1996թ, 2000, 2001թ, 2002թ, 2003թ, Տաջիկիստանում' 1999թ, 2003թ, Ուզբեկիստան' 2003թ, Թուրքմենստան' 2003թ, Ուկրաինա 2004թ, Հայաստան 2005թ, Վրաստան 2006թ, Ղրղզստան 2006, 2007թթ, և Ղազախստանում' 1998թ,2007թ։
Սահմանադրական բարեփոխումների հիմնական պատճառը իշխանությունների հավասարակշռման սկզբունքի պահպանումն էր ու իշխանության տարբեր թևերի տարանջատումը։

 


ԱՊՀ մի շարք երկրների համար սահմանադրական բարեփոխումները նաև նախագահի ինստիտուտի բարեփոխում էր ենթադրում, որովհետև կարծիք կար, որ այն արդեն իրեն սպառել է, սակայն յուրաքանչյուր պետություն նախագահի ինստիտուտի դերն ու նշանակությունը տալիս էր յուրովի, քանզի դա ոչ միայն պայմանավորված էր սահմանադրությամբ, այլ նաև ժողովրդական ու ազգային առանձնահատկություններով։

 

Սմբատ Ղահրամանյան