Հոկտեմբերի 31-ին Խնայողությունների համաշխարհային օրն է: 1924 թվականին Իտալիայի Միլան քաղաքում տեղի ունեցած Խնայբանկերի առաջին միջազգային կոնգրեսի ժամանակ իտալացի պրոֆեսոր Ֆիլիպո Ռավիցայի առաջարկով կոնգրեսի վերջին օրը՝ հոկտեմբերի 31-ը, հայտարարվեց համաշխարհային խնայողությունների օր:
Այդ օրը կոչված էր խթանելու ֆինանսական խնայողություններ կատարելու գործընթացին ողջ աշխարհում: Բանկերը սկսեցին համագործակցել կրթական, մշակութային եւ մարզական հաստատությունների հետ՝ հոկտեմբերի 31-ը վերածելով իսկական տոնախմբության: Խնայողությունների համաշխարհային օրը ՄԱԿ-ի հատուկ բանաձեւով ընդունվել է 1989-ին:
Խնայողությունների համաշխարհային օրն ի սկզբանե նպատակ ուներ ուղերձ հղել հասարակությանը խնայողություն անել, սովորեցնել մարդկանց խնայել: Զարգացած երկրներում խնայողությունների համաշխարհային օրվա ամենատարածված մոտեցումն ուղղված է մասնավորապես խնայողությունները բանկերում պահելուն, կենսաթոշակային ֆոնդերում կուտակելուն, ճիշտ կառավարելուն եւ այլն:
Սևակ Գրիգորյան