Լուսանկարիչ Անատոլի Բելոշինը մասնագիտության բերումով աշխատել է Անտարկտիդայում, Եգիպտոսում, Ֆիլիպիններում, բայց ամենամեծ «անակնկալը» Բելոշինին մատուցել է Մեքսիկան:
Բելոշչինը որոշել է ուսումնասիրել Մեքսիկայում հանդիպող սենոտներից մեկը՝ Անգելիտան։ Եվ դա նրան հաջողվեց: Սենոտը ստորջրյա քարանձավների պատերի փլուզման հետևանքով առաջացած յուրօրինակ ջրհոր է, որոնք հանդիպում են միայն Մեքսիկայի տարածքում:
Ռուս լուսանկարիչը բախվել է այդ զարմանահրաշ բնական երևույթին. նա հայտնաբերել է ջրի տակով հոսող գետ, որի լուսանկարներն էլ առաջարկում ենք դիտել: