Ըստ վիճակագրական տվյալների' ոտնաթաթի մաշկի և եղունգների սնկային հիվանդություններ են նկատվում մարդկանց առնվազն 10-25 տոկոսի մոտ։ Ինչ է իրենից ներկայացնում սնկային հիվանդության այս տեսակը և որոնք են առաջացման պատճառները:
Սնկային ախտահարման առաջին վկայությունը ոտքերի մատների արանքներում ճեղքերի առաջացումն ու հեղուկ արտադրությունն է։ Դրանից հետո է վարակիչ հիվանդությունը տարածվում եղունգների վրա։ Ոտնաթաթի սնկային ախտահարման ժամանակ հիվանդին անհանգստացնում է քորը, անհարմարության զգացումը, տհաճ հոտը։ Սնկերի տարածման համար ավելի նպաստավոր է դառնում տաք եղանակը, երբ ոտնաթաթերը քրտնում են և այտուցվում, կամ առաջանում են կոշտուկներ, քերծվածքներ:

 


Օրինակ, լողավազան առանց ռետինե հողաթափերի այցելելն արդեն հիգիենայի կանոնների խախտում է, ու վարակի վտանգ կա:Հիմնականում կանայք ամռան ամիսներին բաց կոշիկներ շատ են հագնում, իսկ սնկային հիվանդությունը նաև կոսմետիկ տհաճություն է, որից պետք է ազատվել: Բայց դա չի նշանակում որ միայն կանանց շրջանում է տարածված. սեռային տարանջատումներ չկան:
-Ինչ կանոնների է պետք հետևել հիվանդությունը կանխարգելելու համար:

 


- Խորհուրդ եմ տալիս, որ կոշիկ գնելիս այն փորձեն մեկանգամյա օգտագործման գուլպայով, իսկ տղամարդիկ ոչ մի դեպքում չգնեն ցուցափեղկում եղած կոշիկը: Ընդհանրապես ոտքերի հիգիենան շատ կարևոր է այս հարցում:
Բուժման ինչ եղանակ եք առաջարկում Դուք, որն եք համարում առավել արդյունավետ:
Պետք է լինի լաբորատոր փորձաքննություն, հաստատվի ախտորոշումը, որից հետո նոր պետք է ձեռք առնվեն բուժական միջոցառումներ, որովհետև կան խնդիրներ, որոնք բավականին նման են սնկային հիվանդություններին, բայց հիմքում այլ բան է ընկած: Պետք է ասեմ, որ բուժումը ենթադրում է ոչ միայն դեղորայքի օգտագործում, այլև կոշիկների, գուլպանների ու այլ պարագանների ճիշտ ախտահանում:

 


Վրեժ Հովսեփյան