«ՖԲ-յան հերթական դիմումս ուղղում եմ բոլոր այն քաղաքական ու հասարակական ուժերին և դեմքերին, ովքեր հանդիսանում են շահագրգիռ կողմ Սահմանադրության փոփոխությունների կամ անփոփոխ մնալու հարցում:

 

Ես սկսում եմ մի հեռուստատեսային նախագիծ, որին ատաջարկում եմ մասնակցել «Այո»-ի և «Ոչ»-ի կողմնակիցներին: Նախագիծը իր ձևաչափով' ռեալիթի շոու է: Այսինքն 20-22 օրերի ընթացքում, ճանապարհորդելով ողջ Հայաստանով, «Այո»-ի և «Ոչ»-ի կողմնակիցները ուղիղ եթերում, օրեկան 10-12 ժամ կկարողանան կազմակերպել իրենց քարոզարշավը: Կարծում եմ ավելի լավ հնարավորություն ՀՀ քաղաքացիներին բացատրելու իրենց ճշմարիտ լինելն ու դիմացինի սխալները մատնանշելը, մեր քաղաքական ուժերը երբևէ չեն ունեցել: Հենց այստեղ էլ մեր քաղաքացիները կարող են համոզվել ինչու «Ոչ» կամ ինչու «Այո»»:

 

Կարեն Քոչարյան