Արամ Խաչատուրյանն ու Ռոզի Արմենը՝ կես դար առաջ... Ֆրանսահայ ճանաչված երգչուհի Ռոզի Արմենի 1965 թվականին Մոսկվայում կազմակերպված համերգները աննախադեպ արձագանքի էին արժանացել: Այնքան մեծ էր եղել երիտասարդ հայ երգչուհու հաջողությունը (1965-ին նա տակավին 20 տարեկան էր), որ նախատեսված 12 համերգների փոխարեն՝ Ռոզի Արմենը տվել էր 28 համերգ, իսկ սովետական «Մելոդիա» ձայնագրման ստուդիան թողարկել էր նրա կատարումների ձայնասկավառակը:

 

Այդ ժամանակ էր, որ Արամ Խաչատուրյանը Ռոզի Արմենին նվիրեց իր թերևս լավագույն երգերից մեկը՝ «Գարուն Երևան»-ը՝ գրված բանաստեղծ Աշոտ Գրաշու խոսքերի հիման վրա: Այդ երգը միանգամից շատ սիրված ու ընդունված դարձավ Հայաստանում և մինչ օրս դասվում է Երևանին ձոնված լավագույն երգերի շարքին:

 

 

Ռուբեն Շուխյան