Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակից տեղեկացանք, որ Հայաստանը բարելավել է իր դիրքերը ՀԲ Doing Business 2016-ի (Գործարարություն 2015) բիզնեսի վարման դյուրինության վարկանշային սանդղակում: Մասնավորապես, Հայաստանը 2015թ.-ի 38-րդ (հին մեթոդաբանությամբ 45-րդ) վարկանշային դիրքից 2016թ.-ին տեղափոխվել է 35-րդ վարկանշային դիրքը 189 երկրների մեջ:
Հայաստանի դիրքի բարելավման հիմքում երեք ուղղությամբ իրականացված բարեփոխումներ են ընկած, մասնավորապես՝ շինարարական թույլտվությունների հետ կապված գործընթացը, առևտրի հետ կապված փաստաթղթային ու սահմանային ընթացակարգերի ժամանակն ու ծախսերը և պայմանագրերի կիրարկման դյուրացումը:
Մեր երկիրը աշխարհի 26 այլ տնտեսությունների կամ մոտ 14 տոկոսի շարքում այն երկրներից է, որը իրականացրել է երեք կամ ավելի բարեփոխումներ, այդպես են վարվել աշխարհի տնտեսությունների միայն 14 տոկոսը:
Նախորդ տարվա զեկույցի արդյունքների համեմատ Հայաստանը այս տարի ամենաբարձր ցուցանիշից իր հեռավորությամբ 2 միավորով առաջացել է:
Կարինա Սանթրոսյան