«Քաղաքագիտության դոկտոր» Արկադի Վարդանյանի մասին այս հոդվածն ընթերցելիս մի պատմություն հիշեցի. իմ հերթական երկարատեւ գործազրկության շրջանն էր' դրա բնական հետեւանքներով, եւ մեկ էլ մի օր ինձ զանգահարեց մի կին, ում հետ ժամանակին աշխատել էի մի ամսագրում եւ այսպիսի առաջարկ արեց' դու Արկադի Վարդանյանի անունով հոդվածներ գրիր, ինքը քեզ կվճարի... Ու այն ժամանակվա համար բավականին մեծադղորդ գումար ասաց ամեն հոդվածի համար: Դե, բնականաբար, մերժեցի, ասացի, որ իմ հոդվածների տակ միշտ ես եմ ստորագրել եւ շարունակելու եմ ես ստորագրել, եւ մեր խոսակցությունն ավարտվեց: Ու հիմա մտքովս անցավ' տեսնես ո՞վ է գրել այս քաղաքագիտության «դոկտորի» դոկտորական թեզը:
Լիզա Ճաղարյան
Կից նյութն՝այստեղ