Թյուրքական և մահմեդական աշխարհում հայերս հնարավորություն ունենք ձեռք բերելու լրջագույն դաշնակիցներ ի դեմս Թաթարստանի և թաթար ժողովրդի առնվազն մտավորական վերնախավի:
Այս ոլորտում առկա է հսկայական չիրացված ներուժ, որի ուղղությամբ ոչ միայն հասարակական, այլ նաև նաև պետական մակարդակով կարելի է կազմակերպել լրջագույն աշխատանքներ՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանի կենտրոնական իշխանությունները ձգտելով սահմանափակել թողտվության հետևանքով Թաթարստանում նախկինում զգալի չափերի հասասծ թուրքական ազդեցությունը, ներկայում փնտրում են դրա այլընտրանք, այդ շարքում, ըստ ամենայնի, դիտարկելով նաև Հայաստանը:

 


Խնդիրն այն է, որ, դիցուք, թաթար ժողովրդի և Թաթարստանի պատմության համատեքստում հայերը թողել են զգալի մշակութային հետք, ընդհուպ մինչև այն, որ թաթարական նույնիսկ, այսպես կոչված, պաշտոնական պատմագրությունը հստակորեն արձանագրում է հայկական նկատելի ազդեցությունը Վոլգյան Բուլղարիայի, Ոսկե Հորդայի և դրանց ժառանգորդ համարվող Թաթարստանի մշակույթի պատմության մեջ, ինչը հանգեցնում է նաև ընդհանուր առմամբ հայերի և Հայաստանի դրական ընկալման:
Թվում է, թե չնչին օրինակ է, բայց շատ ազգեր և պետություններ հավանաբար կերազեին ունենալ նման ընկալում ռուսներից հետո իրականում Ռուսաստանի երկրորդ պետականաստեղծ ժողովրդի շրջանում:

 

Վարդան Ոսկանյան