Կանաչ լոլիկը վարիկոզի դեմ ժողովրդական բուժման միջոցներից է լոլիկն անհրաժեշտ է լվանալ կտրատել կլոր շերտերով և դնել դրանք երակների վարիկոզ հանգույցների վրա:
Որպեսզի լոլիկի կտորները չընկնեն ոտքի վրայից, կարելի է կապել վիրակապով և թողնել այնքան, մինչև մաշկի վրա ծակծկոց զգացվի: Ուժեղ ծակծկոց զգալու դեպքում պետք է անմիջապես հանել լոլիկի կտորներն ու մաշկը լվանալ սառը ջրով:

 


Այս գործընթացը ճիշտ կատարելու դեպքում արդյունքը շատ արագ նկատելի կլինի: Այն անհրաժեշտ է կրկնել օրական 5 անգամ: Երկու շաբաթ անց երակային հանգույցները կսկսեն հանգստանալ, ցավը նույնպես կվերանա:
Աղբյուրը նշում է, որ նույն գործողությունը կարելի է կատարել նաև կարմիր հասած լոլիկի օգնությամբ' երակների վրա թողնելով 3 ժամ: Յուրաքանչյուր անգամ պետք է լոլիկի թարմ կտորներ օգտագործել: Կարելի է նույնիսկ համատեղել կանաչ և կարմիր լոլիկով բուժումները: Ժողովրդական այս միջոցն օգտակար է, սակայն կողմնակի ազդեցություններից խուսափելու համար բուժումն սկսելուց առաջ անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ:

 


Վրեժ Հովսեփյան