Եթե ուսումնասիրենք գյուղատնտեսության վերջին ցուցանիշները, ապա կտեսնենք, որ տնտեսական դաշտում գերակա ճյուղ հայտարարված ոլորտը այս տարի գրանցել է աննախադեպ դրական արդյունք:
Բերքառատ տարին նպաստել է արտահանման ավելացմանը:
Մասնավորապես, հայկական պտուղ-բանջարեղենը հիմնականում արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Ղազախստան, Բելառուս, Լեհաստան, ԱՄԷ, Քուվեյթ և Չեխիա։
Հատկանշական է. որ տնտեսական ոչ հաջող շրջան ապրող երկրում, որտեղ բնակչության գնողունակությունը զգալիորեն վատթարացել է, այս տարի հայկական գյուղարտադրանքի նկատմամբ պահանջարկը զգալիորեն ավելացել է:
Խոսքը գնում է ՌԴ-ի մասին: Եթե նախորդ տարի հայկական թարմ պտուղ-բանջարեղենի ընդանուր ծավալի 34 տոկոսն էր բաժին հասնում ռուսական շուկային, ապա այս տարի այդ թիվը հասել է 84 տոկոսի:
Մարինա Ներսեսյան