Ինչպես հայտնի է դարձել երեկ, Ռուսաստանի կառավարությունը հավանության է արժանացրել համատեղ ՀՕՊ համակարգ ստեղծելու նախագծին և այժմ համաձայնագրի պրոյեկտն ուղարկել են Պուտինին՝ հաստատելու համար։
Կարծում եմ, որ բացի զուտ ռազմական ասպեկտից, այս իրադարձությունն ունի հստակ քաղաքական կողմ ևս։ Իզուր չէ, որ այն ասպարեզ է մտնում գրեթե անմիջապես այն բանից հետո, ինչ Թուրքիան արեց մի բան, ինչը չէր արել 93-94 թվից․ նագլի ու ցուցադրական ձևով խախտեց մեր օդային սահմանը։ Ամենայն հհավանականությամբ, դա պատասխան էր նրան, որ ռուսներն էին Սիրիայի կողմից մի քանի անգամ խախտել իրենց սահմանը, բայց դե տհաճ նստվածք մնում է միևնույն է։

 


Իսկ ի՞նչ է նշանակում մեր ու ռուսների համար համատեղ ՀՕՊ համակարգ։ Դե մեր համար առաջին հերթին նշանակում է այնբ, որ գոնե մեր արևմտյան օդային սահմանները փակելու համար միլլիոններ ստիպված չենք լինելու ծախսել՝ թանկարժեք ժամանակակից ՀՕՊ համակարգեր ձեռք բերելու համար։ Ըստ էության, կոնկրետ ՀՀ տարածքը արդեն հուսալիորեն ապահովված բոլոր ուղղություններով։ Գումարած դրան, ենթադրում եմ, որ ընդհանուր համակարգ ստեղծելու համաձայնության դիմաց Հայաստանը ստանալու է ինչ-ինչ բոնուսուներ՝ ռազմատեխնիկական համագորակցության հարցում․ զենք, տեխնոլոգիաներ, փորձ և այլն։
Ռուսների համար էլ սա ռազմավարական նշանակություն ունի թե ռազմական, թե քաղաքական իմաստով։ Ռազմական իմաստով առավելությունն այն է, որ լեռներից օդային մատույցներն իրենց երկրի վերահսկեը շատ ավելի հարմար է, քան հարթվայրերից ու գոնե պաշտպանության առաջին էշելոնի կարգավիճակում Հայաստանի սարերի առավելությունը գերագնահատել դժվար է։ Քաղաքական առումով էլ ռուսների համար սա մեծ ձեռքբերում է, որովհետև նախկին ԽՍՀՄ պերիմետրի այս հատվածում Ռուսաստանը կարծես թե դուրս է գալիս ռազմաքաղաքաան ներկայության այն մակարդակին, որն առկա էր ասենք 1985 թվականին՝ դրանից բխող բոլոր դիվիդենտներով ու իմիջային բոնուսներով։

 


Բանակցությունների տեխնոլոգիայի լեզվով ասած, սա Win-Win մոդել է մեր ու ռուսների համար, որովհետև երկուսս էլ շահում ենք դրանից ու որևէ կորուստ ես չեմ տեսնում։ Իսկ այ Էրդողանի համար էս մոդելը ցավ է տուտուզի շրջանում, որովհետև հերթական անգամ տրորվում են Թուրքիայի պանթուրքիստական ու ռեգիանալ գերտերություն դառնալու հետ կապված նկրտումները։

 

Կոնստանտին Տեր-Նակալյան