Թուրքիան՝ գլուխը կորցրած, թեժ պայքար է սկսել ԻՊ-ի զինյալների դեմ, որոնց հենց ինքն է տվել Թուրքիայի քաղաքացիություն, որպիսզի Թուրքիայից անարգել անցնեն Սիրիա և Իրաք: Հատկանշական է, որ Ռուսաստանի զինուժից փախչելով, ԻՊ-ի ահաբեկիչները վերադառնում են այն երկիր, որտեղ առնվազն մեկ տարի առաջ առանց որևէ բարդության քաղաքացիություն են ստացել:
Այժմ Թուրքիան ակամա ապացուցում է , որ հենց իր թեթև ձեռքով են աշխարհի տարբեր երկրներից հավաքագրված մահապարտները հայտնվել Իրաք և Սիրիա: Թուրքիայի հետախուզական ծառայությունը իրար հետևից տարածում է այն ահաբեկիչների անունները ,որոնք Սիրիայից փախել են Թուրքիա և հնարավոր է, որ Թուրքիայում իրականացնեն իրենց ահաբեկչական գործողություններ: Թուրքիան այս օրերին նման է այն կենդանուն, որը կատաղությունից սկսում է ինքն իրեն կծոտել...
Կիլիկիա Հայաստան