Ձեզ ենք ներկայացնում Դուբայի որոշ շքեղ հյուրանոցների ստորջրյա համարները: Մասնավորապես՝ նման 2 համար է առաջարկում «Atlantis» հյուրանոցը, իսկ «Palm»-ը ունի սրահներ՝ «Poseidon»-ը և «Neptune»-ը, որից տեսարան է բացվում ուղիղ օվկիանոսի մեջ:

 

Այս կերպ համարների հյուրերը հնարավորություն են ունենում վայելել 65.000 ծովային արարածների «ընեկերակցությունը»: Նման շքեղությունից բացի նրանց տրամադրության տակ են լինում անձնական սպասավորները: Հաճույքն արժենում է 8200 ԱՄՆ դոլար՝ մեկ գիշերվա համար: Այս սենյակներում կարող են տեղավորվել 5 հոգի: