Թուրքական իշխանություններին մոտ կանգնած Sabah թերթի տեղեկություններով երկրի տարբեր շրջաններում սպասվում են ահաբեկչական գործողություններ...Թուրքական իշխանությունները չորս մարդու նկատմամբ հայտարարել են հետախուզում,որոնք իբրև թե նախապատրաստում են խոշոր ահաբեկչություններ՝կամ ինքնաթիռ են գողանալու,կամ էլ պայթյուն են կազմակերպելու որևէ հանրահավաքի ժամանակ...Թուրք ոստիկանները նույնիսկ անուններն են հրապարակել այդ ահաբեկիչների,որոնք կեղծ անձնագրերով շրջում են երկրով մեկ...

 

 

Զավեշտալին այն է,որ Թուրքիայի ԹԻՎ ՄԵԿ ահաբեկիչ՝երկրի նախագահ Ռ.Թ.Էրդողանը,ով իշխանությունն իր ձեռքում պահելու համար պատրաստ է երկրում սկսել քաղաքացիական պատերազմ,իր իսկ կողմից վերահսկվող թերթի՝Sabah-ի միջոցով երկրի հասարակությանը համոզում է,որ այս նորաթուխ ահաբեկիչները կապ ունեն Սուրուչում և Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունների հետ...Հիշեցնեմ,որ հուլիսի 20-ին Սուրուչ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով ԲՈԼՈՐ մահացածները քրդեր էին...Այս սպանդը դարձավ պատրվակ,որ Ռ.Էրդողանն "Իսլամական Պետության" դեմ պայքարի քողի տակ սկսի պատերազմ երկրի արևելքում բնակվող քրդերի դեմ,որոնց պատճառով Ռ.Էրդողանի հարազատ "Արդարություն և զարգացում կուսակցությունը" պարտություն կրեց խորհրդարանական ընտրություններում և չկարողացավ միանձնյա ձևավորել գործադիր իշխանությունը...Անկարայի ահաբեկչության պատճառով էլ հիմնականում տուժեցին քուրդ ցուցարարները....

 

 

Ու հիմա, Էրդողանը նախապատրաստվելով արտահերթ խորհրդարանական ընտրություններին,որոնք տեղի կունենան նոյեմբերի մեկին,շարունակում է պատժել քրդերին և հատկապես քրդամետ "Ժողովուրդների Դեմոկրատական կուսակցությանը"՝փորձելով նրան զրկել ընտրազանգվածից,որ վերջինս չկարողանա հավաքել անցողիկ 10% և հայտնվել Թուրքիայի օրենսդիր մարմնում...Հենց սրանով էլ պայմանավորված է,որ Ռ.Էրդողանն իր կողմից վերահսկվող ԶԼՄ-ների միջոցով,ընտրություններից ընդամենը մեկ շաբաթ առաջ ահաբեկում է երկրի հասարակությանը նոր ահաբեկչություններով,և հասկացնում բոլորին,այդ թվում նաև քրդերին,որ միայն ինքն ու իր հարազատ կուսակցությունն են,որ կարող են ապահովել ԲՈԼՈՐԻ անվտանգությունը...Թուրքիայի նախագահին նույնիսկ հաջողվում է երկրում բնակվող քրդերի որոշ մասին համոզել,որ իր կողմից ԻՐԵՆՑ իսկ դեմ տարվող պատերազմի համար մեղավոր են քրդամետ "Ժողովուրդների Դեմոկրատական կուսակցությունը" և նրա ղեկավարները...

 


Հ.Գ.Մինչ ընտրությունները դեռ ժամանակ կա,և Ռ.Էրդողանը հնարավորություն ունի մի երկու-երեք ահաբեկչություններ էլ կազմակերպել ու այդ ամենում մեղադրել Թուրքիայի,իսկ ավելի կոնկրետ՝իր թշնամիներին...Ռ.Էրդողանն ընդունակ է նաև չեղյալ հայտարարել արտահերթ խորհրդարանական ընտրությունները...

 

 

Գագիկ Համբարյան