Պուտին - Ասադ հանդիպումը ոչ այլ ինչ է , քան տարածաշրջանում Թուրքիայի դերի նվազման նշան , ավելի շուտ Թուրքիայի դիվանագիտական պարտություն: Պուտինը մի քանի անգամ հնարավորություն տվեց Էրդողանին ,որպիսզի նա կարողանա կողմնորոշվել դեպի Ռուսաստան, սակայն Էրդողանն ընտրեց Արևմուտքն ու Եվրոպան և այժմ կանգնած է շատ ավելի լուրջ վտանգի առջև քան քրդական հարցն է:
Բանը նրանում է, որ եթե Ասադ-Պուտին համագործակցությունը էլ ավելի խորանա ,ապա չի բացառվում, որ ,, ախորժակը ուտելուց է բացվում,, վիճակը դառնա իսկական պատուհաս թուրքական պետության համար: Սիրիա-Թուրքիա սահմանի ողջ երկյանքով ստեղծված քրդական ինքնավարությունը, որն ի դեպ վայելում է Ասադի համակրանքը, կարող է Ռուսաստանի բարի կամքի դրսևորման միջոցով տարածքները ավելացնի ի հաշիվ թուրքական պետության: Մի խոսքով բոլոր ճանապարհները տանում են Թուրքիայի մասնատամանը, քանի որ սուլթան Էրդողանը ի սկզբանե որոշել էր Թուրքիան միայն թուրքերի համար դարձնել:
Կիլիկիա Հայաստան