1856 թվականին Սանկտ Պետերբուրգում տպագրվել էր հուշանվերային և ճանաչողական բնույթի «Ռուսական կայսրության նահանգները» քարտերի մի շարք, որի նպատակն էր հանրամատչելի ձևով ներկայացնել տարբեր նահանգների մշակութային, պատմական, տնտեսական, աշխարհագրական և այլ տեղեկություններ: Այդ շարքից ներկայացնում ենք Երևանի նահանգի վերաբերյալ երկերեսանի քարտը:

 


Ուշագրավ է, որ որպես Երևանի նահանգի բնակչություն նշված են՝ հայեր, պարսիկներ և լեզգիներ: Իսկ «Քաղաքներ» հատվածում նահանգի քաղաքները տրված են այսպիսի հերթականությամբ. «Երևան, Նախիջևան (Հայաստանի հնագույն մայրաքաղաք), Օրդուբատ, Նոր Բայազետ»: Ինչպես նաև նահանգի քարտեզի մեջ ներառված են Նախիջևանի ու Սուրմալուի (Իգդիր) տարածքները:

 

 

 

 

Ռուբեն Շուխյան