Հայաստանի մարզերի հիվանդանոցները նոր սարքավորումներով համալրվելու խնդիրներ ունեն: Նամանավանդ այն մարզերը, որոնք գտնվում են սահմանային գոտում, պետք է լինեն պետության առանցքային ուշադրության կենտրոնում:
Օրերս ԱՄՆ-ից Հայաստան էին ժամանել «Գլենդեյլ Ադվենտիստ» բժշկական կենտրոնի շուրջ 40 մասնագետներ, ովքեր որոշակի առաքելություն էին իրականացնում Տավուշի մարզում:
Բացի սա Առողջապահության նախարարության կողմից հավատարմագրված բուժաշխատողները մարզի բնակչության շրջանում կատարել են 800 ախտորոշիչ հետազոտություն և 40 վիրահատություն:
ԱՄՆ-ից ժամանած մասնագետները և «Հայաստան» համահայկական հիմնադրամը մեծ քանակությամբ բժշկական սարքավորումներ, այդ թվում' անեսթեզիոլոգիական սարքեր, ինչպես նաև ժամանակակից հագեցվածությամբ երկու շտապօգնության մեքենա են նվիրել Նոյեմբերյանի բժշկական կենտրոնին:
Բժշկական խմբի կազմում ընդգրկված են եղել հայ և օտարազգի մի շարք մասնագետներ:
Կարծում եմ նման ծրագրերը չափազանց կարևոր են Հայաստանի համար և կարծում եմ պետք է նման նախաձեռնությունները շարունակական լինեն նաև մյուս մարզերում:
Անի Սանոսյան