Ըստ ԱՎԾ հրապարակածտվյալների' սույն տարվա սկզբից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածի 3,7% տնտեսական ակտիվությունը գումարային առումով առավելապես պահպանվել է առևտրի շրջանառության' 1 տրլն 620 մլրդ դրամ, արդյունաբերության' 948 մլրդ դրամ, ծառայությունների, գյուղատնտեսության և շինարարության ոլորտներում:

 


Հրապարակած տվյալները հավաստում են, որ ՀՀ համախառն ներքին արդյունքի առյուծի բաժինը ընկնում է առևտրին: Հատկանշական է, որ այսպիսի պատկեր ունենք տարեսկբին առևտրի 5,6% նվազման և գյուղատնտեսության ու արդյունաբերության 11.3% և 4.8% աճի պայմաններում:
Վերը նշված ցուցանիշներից կարելի է փաստել, որ մոտ ժամանակներս մանրածախ առևտրի ծավալներին չեն հասնելու վերը նշված ոլորտներից և ոչ մեկը: Վերջինիս հիմնական պատճառներից է առևտրական գործունեություն ծավալողների նկատմամբ հարկային մեղմ քաղաքականության իրականացումն է:

 

Տնտեսական անկյուն