Հոկտեմբերի 18-ից Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիյեում մեկնարկեց շախմատի ակումբային թիմերի չեմպիոնների Եվրոպայի գավաթի խաղարկությունը:
Սկոպիյեում ելույթ են ունենում նաև Հայաստանի առաջատար շախմատիստներից երկուսը ՝ Լևոն Արոնյանն, ով պաշտպանելու է ռուսական «Սիբիր»թիմի մարզական պատիվը, և Լիլիթ Մկրտչյանն, ով հանդես է գալիս կանանց ռուսական «Ուգրա» թիմի կազմում: Տղամարդկանց մրցաշարում պատվավոր մրցանակը վիճակելու են 22 երկրի 50թիմեր, կանանց ստուգատեսում ՝9երկրի 12 թիմեր: Ռուսաստանի պատվիրակ Սանկտ Պետերբուրգի կանանց թիմում ընդգրկված է նաև այս քաղաքի ուժեղագույն շախմատիստուհիներից մեկը ՝ միջազգային վարպետ Ալինա Բալայանը:

 


Երեկ կայացան 3-րդ տուրի հանդիպումները: «Սիրբրի» կազմում վերջապես առաջին անգամ խաղասեղանների առջև նստեցին նաև թիմի երկու առաջատարները ՝ Վլադիրմիր Կրամնիկն ու Լևոն Արոնյանը,ովքեր մրցաշարի առաջին 2տուրերում հանգստանում էին:ՌԴ – ի չեմպիոն Նովոսիբիրսկի «Սիբրիրը» հատկապես հենց նրանց ջանքերով ,որ 4:2 հաշվով պարտության մատնեց Մոսկվայի «Նաշե նասլեդիեին»: Կրամնիկը 1-ին խաղատախտակի վրա առավելության հասավ Յան Նեպոմնյաշչու նկատմամբ , իսկ Արոնյանը 2-րդ խաղտախտակի վրա սևերով 58-րդ քայլում ,երբ մնացին միայն կողմերի մերկ արքսները Էռեստո Ինարկիևի հետ խաղսցած պարտիայում համաձանեց ոչ-ոքիի:Սա «Սիբիրի» տոնած 3-րդ անընդմեջ հաղթանակ էր ,ու հիմա Արոնյանի թիմը թիմային ՝6 անհատական՝ 14 միավորով ընթանում է 5-րդ տեղը:
Այսօր կայանալիք 4-րդ տուրում ՌԴ-ի չեմպիոնը մրցելու է Սանկտ Պետերբուրգի «Մեդնի Սադնիկի» հետ ,որը թիմային 6 , անհատական՝ 14,5 միավորով զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը:

 


Կանանց մրցաշարում 2անընդմեջ հաղթանակ տարած «Ուգրան»երեկ ոչ-ոքի ՝2:2 խաղացած Մոսկվայի «Նաշե նասլեդիեի» հետ : 3-րդ խաղա տախակի վրա սևերով հանդես եկած Լիլիթ Մկրտչյանը Օլգա Գիրյայի հետ մրցավեճում համառորեն ձգտում էր հաղթանակի, քանի ,որ դա նաև նրա թիմին թիմային հաղթանակ էր կապահովվում: Լիլիթը խելամիտ ու հաշվենկատ մարտավարությամբ ստացավ 1 զինվորի առավելության, սակայն այդ առավելությունը չնայած գործադրած բոլոր ջանքերին իրացնել չհաջովեց ու 87-րդ քայլում կողմերն ի վերջո խաղաղ դաշիքն կնքեցին:

 


Սանկտ Պետրաբուգի թիմը ,որ 2-րդ տուրում անսպասելիորեն «նոկաուտի» էր ենթարկվել ու 0:4 հաշվով զիջել էր մակեդոնական «Գամբիտ Ասեկո Սիին», արագ վերագտան իր խաղն ու 3-րդ տուրուոմ 2,5 :1,5 հաշվով պարտության մատնեց իտալական «Սիրկոլոյին»: Այս մրցամարտում վճորող ու հաղթական եղավ 4-րդխաղտախտակի վրա հանդես եկած Ալինա Բալայանի սպիտակներով Լուրա Գուեչիի նկատմամբ տարած հաղթանակը: Այստեղ թիմային՝6 ,անհատական ՝ 9 միավորով մրցաշարայն աղյուսակը միանձնյա գլխավորում է վրացական «Նոնա» թիմը: Թիմային 5 ,անհատական՝8,5 միավորով «ՈՒգրան» զբաղեցնում է 2-րդ, իսկ Բալայանի թիմը՝

 


Թիմային ՝4 ,անհատական ՝6,5 միավորով առայժմ ընթանում է 5-րստեղում:Այսօր 4-րդ տուրում «Ուգրան» հանդիպում է առաջատարի ՝ «Նոնայի» , իսկ Սանկտ Պետերբուգի թիմը՝ Մոսկվայի «Նաշե նասլեդիեի»հետ:
Շվեյցարական մրցակարգով ՝ 7- տուրով ընթանալիք այս ստուգատեսում եզրափակիչ ՝ 7-րդ տուրի հանդիպումները կկայանան հոկտեմբերի 24-ին:

 

 

Արամ Ուգուջյան