Հոկտեմբերի 21-ին մի շարք երկրներ նշվում են Խնձորի օրը, որն առաջին անգամ տոնվել է 1990 թվականին: Մրգերից «ագելված պտուղ» խնձորն է ամենամեծ ազդեցությունն ունեցել մարդու կյանքի վրա: Չնայած, որ տոնը կոչվում է Խնձորի օր, այն նվիրված է բոլոր մրգերին, մրգատու այգիներին:

 

1. Խնձորը մաքրում է արյունն ու անոթները
Իր բաղադրության շնորհիվ խնձորը մաքրում է արյունն ու առողջացնում կոշտացած անոթները: Այն հիմնականում օգտակար է արյան ցածր ճնշում ունեցողների համար, բայց չի վնասում նաեւ հիպերտոնիայով հիվանդներին:

 

2. Խնձորը կանխարգելում է քաղցկեղի առաջացումը
Շատ գիտնականների կարծիքով, խնձորը պարունակում է բազմաթիվ օգտակար վիտամիններ եւ ֆերմենտներ, որոնք հակաօքսիդանտների ազդեցություն են ունենում եւ կանխում տարբեր տեսակի քաղցկեղների առաջացումը: Սակայն պետք է նշել, որ չի կարելի ուտել խնձորի կորիզները, քանի որ դրանք ջրածնի ցիանիդ են պարունակում, որն օրգանիզմի համար վնասակար թույն է համարվում: Մի քանի կորիզն օրգանիզմի համար վնասակար չէ, բայց այն շատ ուտել խորհուրդ չի տրվում:

 

3. Խնձորն օգտակար է ռեւամիտիզմ ունենալու դեպքում
Խնձորը կանխարգելում է միզաթթվի ձեւավորմանը եւ ուժեղացնում մրջնաթթվի քայքայումը, այդ պատճառով այն օգտակար է ռեւմատիզմ, աթերոսկլերոզ, խրոնիկ էկզեմա ունեցողների համար: Խնձորը նաեւ նպաստում է մազերի եւ եղունգների ամրացմանը, առողջացնում մաշկն ու բարելավում տեսողությունը:

 

4. Խնձորն օգնում է նիհարել
Ինչպես շատ այլ մրգեր, խնձորն ընդհանրապես ճարպեր չի պարունակում եւ ցածր կալորիականություն ունի, քանի որ այն 87-90%-ով ջրից է բաղկացած: Եթե աղանդերը փոխարինեք խնձորով, այն կօգնի նիհարել: Որոշ դիետոլոգներ խորհուրդ են տալիս նախքան սնվելը խնձոր ուտել. այն կրճատում է կալորիաների քանակը եւ նույնպես նպաստում նիհարելուն:

 

Սևակ Գրիգորյան