ՄԱՐԳԱՐԻՏԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ ՊԱՅՔԱՐԻՑ ԴՈՒՐՍ ԹՈՂԵՑ ԱՇԽԱՐՀԻ 44-ՐԴ ՌԱԿԵՏԻՆ
Մոսկվայում սկսված թենիսի հեղինակավոր մրցաշարում ՝ <Կրեմլի գավաթի> 26-րդ միջազգային խաղարկությունում ,որի մրցանակային հիմնադրամը 768հազար դոլար է, երեկ կանանց մենախաղի մրցաշարում փայլուն մեկնարկ ունեցավ կանանց Ռուսաստանի ազգային հավաքականի անդամ ,21-ամայ մոսկվացի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը:
Շնորհաշատ հայ թենիստուհին ,ով երեկ հրապարկված համաշխարհային դասակարգման մենախաղի ցուցակում 66-րդ տեղում է ընթանում, 1/16-րդ փուալում դիտարժան , համառ ու դրամատիկ պայքարից հետո 2 ժամ 21րոպե տևած մրցամարտում պայքարից դուրս թողեց աշխարհի 44-րդ ռակետ , Ուզբեկստանում ծնված բազամափորձ ամերիկացի, 29-ամյա Վառվառա Լեպչենկոյին: Ծավալված անզիջում, գերլարված ու հավասար մրցավեճում հաղթանակը Գասպարյանին տրվեց շատ մեծ դժվարությամբ՝ շնորհիվ կամային առավել բարձր հատկանիշների: Մարգարիտան 1-ին խաղափուլում հզոր մրցակցուհուն ,ով 2001թ սկսած իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում բազմաթիվ ծանրակշիռ հաղթանակներ է տոնել ու դրանց շնորհիվ բարձրացել է մինչ վարկանիշային ցուցակի 19-րդ հորիզոնական ու նաև 3 215 285դոլար պարգևավճարէվաստակել (համամեմատության համար նշենք ,որ Գասպարյանը դեռ միայն 302905 դոլար է ստացել, որից 207612դոլարը այս տարվա ընթացքում) զիջում էր 1:4 հաշվով:
Սակայն հայ թենիսիստուհին իր մեջ ուժը գտավ բեկելու հանդիպման ընթացքն ու այդ խաղափուլը շահեց 7:5 հաշվով: 2-րդ խաղափուլում ևս անհաշտ պայքար ծավալվեց :Այս դեպքում էլ 4:1 հաշվով առջևում էր Գասպարյանը: Սակայն Լեպչենկոյին ուժերի գերլարումով հաջողվեց ոչ միայն հավասարեցնել հաշիվն ,այլ նաև առաջ անցնել ՝6:5: Ու երբ թվում էր, թե արդեն 2-րդ խաղափուլում ելքն արդեն վճռված է հօգուտ ամերիկուհու , Մարգրաիտան հմուտ մրցակացուհուն կրկին գերազանցելով կամային որակներով 7:6(4) հաշվով հաղթանակ կորզեց նաև այս խաղափւուլում ու ի վերջո մրցարմարտ հաղթանակով ավարտելով մտավ 1/8-րդ եզրափակիչ փուլ:
Նկատենք, որ այս բավական արժեքավոր և միաժամանակ թանկարժեք հաղթանակը Գասպարյանին արդեն 10790դոլար պարգևավճար ,ու վարկանիշային 55 միավոր բերեց: Այդ վաստակած վարկանիշային միավորներն արդեն իսկ թույլ կտան հայ թենիսիստուհուն հաջորդ շաբաթվա սկզբում մենախաղի դասակարգման ցուցակում 66-ից բարձրանալու 60-րդ հորիզոնական:
Իսկ ահա, 1/8-րդ եզրափակչի նրա մրցակիցը ի հայտ կգա այսօր Երևանի ժամանակով ժամը 12-ին <Օլիմպիական> մարզահամալիրի 1-ին խաղահրապարակում տեղի ունենալիք 1/16-րդ փուլի Քրիստինա Մլադենովիչ , Ֆրանսիա – Անա Բոգդան, Ռումինիա զույգի մրցամարտում: Նկատենք, որ այս երկու թենսիսիստուհիներն հասկակիցներ են և 22տարեկանն են:
Քրիստինան մենախաղի դասակարգման համաշխարհային ցուցակում ներկայում զբաղեցնում է՝ 27 , իսկ նրա մրցակցուհին՝ 149-րդ հորիզոնականը:
Մարգարիտա Գասպարյանն այսօր արդեն 2-րդ անգամ կմտնի խաղահրապարակ: Նա զուգախաղի իր մշտական զուգընկերուհու ռուսաստանցի 26-ամյա թենիսիստուհի՝Ալեքսանդրա Պանովի հետ կանանց զուգախաղի 1/8-րդ փուլում քառորդ եզրափակչի ուղեգիրը կվիճարկի Ալեքսանդրա Կրունիչ ,Սերբիա/ Պետրա Մարտիչ, Խորվաթիա երկյակի հետ մրցավեճում: 22-ամյա սերբուհին WTA-ի զուգախաղի դասակարգման ցուցակում հիմա ընթանում է 96, իսկ 24-ամյա խորվաթուհի նրա զուգընկերուհին ՝ 99-րդ հորիզոնականում: Համեմատության համար նշենք ,որ Գասպարյանը զուգախաղի դասարկարգման ցուցակում 74-րդն է, իսկ Պանովան էլ՝43-րդը:Նրանց հանդիպումն այսօր տեղի է ունենալու մարզահամալիրի 2-րդ խաղահրապարակում:
Արամ Ուգուջյան