Հայրենիքում հայ մեծանուն երգահան, հայ երգի նահապետ Կոմիտաս վարդապետի առաջին արձանը՝ նրա մահարձանն է: Քանդակագործը Արա Հարությունյանն է: Ի դեպ, սա նշանավոր քանդակագործի դիպլոմային աշխատանքն է։ Ստալինի մահից ու անհատի պաշտամունքի դատապարտումից հետո էլ, Հարությունյանի այս նախաձեռնությունը վախվորած են ընդունել ամբիոնի դասախոսները, սակայն ստանալով նրանց լռելյայն համաձայնությունը՝ քանդակագործը գործի է անցել։ 1955-ին մահարձանը տեղադրվել է երգահանի անվան պանթեոնում (Կոմիտասի աճյունը Փարիզից Երեւան է փոխադրվել 1936-ին)։

 

 

Կոմիտասի երկրորդ արձանը տեղադրվել է 1988թ. հունվարին՝ իր անունը կրող Կոնսերվատորիայի առջեւի պուրակում: Այս արձանի հեղինակը եւս Արա Հարությունյանն է: Արհեստանոցում ընթացող աշխատանքներին անձամբ հետեւել, խորհուրդներ ու ցուցումներ է տվել Կարեն Դեմիրճյանը։

ԼՈՒՍԱՆԿԱՐՈՒՄ՝
Կոմիտասի մահարձանի բացումը Երեւանում (Պանթեոն)

 

 

 

Հայե՛ր, գիտե՞ք, որ