Օհայոյի համալսարանի ԱՄՆ գիտնականները, երիցուկի թեյի մեջ գտել են ապիգենին մի միացություն, որն ի զորու է թուլացնել քաղցկեղային բջիջները։ Կրծքավանդակի քաղցկեղի բջիջները սովորականներից երկար են ապրում ու հեշտությամբ տարածվում։ Բայց նշված միացությունը լուծում է տվյալ խնդիրները դրա հետ' միաժամանակ քաղցկեղին զգայունակ դարձնելով քիմթերապիայի հանդեպ։

 


Երիցուկից բացի ապիգենին կարելի է գտնել և մաղադանոսի նեխուրի, ինչպես նաև շատ մրգերի ու բանջարեղենի մեջ։ Ի դեպ, ապիգենինն օժտված է նաև հակաբորբոքային հատկություններով։ Եվ էլի այն հատուկ սպիտակուցներին օգնում է շտկել PHK-ում առաջացած անոմալիաները, որոնք և 80 տոկոսի դեպքերում կանգնած են լինում քաղցկեղի թիկունքում։

 


Հետազոտությունը ցույց է տվել, որ ապիգենինը մարդու մարմնում կապվում է մոտավորապես 160 սպիտակուցի հետ։ Հնարավոր է, որ նմանատիպորեն են գործում և ուրիշ սննդամթերքների հակաքաղցկեղային միացությունները, իսկ դեղամիջոցների մեծամասնությունը ներազդում է միայն մեկ մոլեկուլի վրա։

 


Ամենակարևոր սպիտակուցը, որի հետ կապվում է ապիգենինը, դա hnRNPA 2 ն է։ Այն ազդում է ԴՆԹ-ի մաս կազմող mPHK-ի վրա, որն իր մեջ հրահանգներ է ներառում առ այն, թե ինչպես արտադրել սպիտակուց։
Հենց անոմալիաներն են նրանց մեջ քաղցկեղի դեպքերի առույծի բաժինը հարուցում։ Եվ այսպես, երբ ապիգենինը միացավ hnRNPA 2 սպիտակուցի հետ, վերականգնվեց կրծքագեղձի քաղցկեղի բջիջների հանդեպ mPHK-ի գործառույթը, բջիջներում նախաձեռնվեց ծրագրավորված մահ ու բարձրացավ զգայունությունը։

 

 


Վրեժ Հովսեփյան