ՍԼԱՎԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ԿԱՐՃ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄՐՑՄԱՆԸ ԲԱՎԱՐԱՐՎԵՑ 7-ՐԴ ՏԵՂՈՎ
Նոր մրցաշրջանի գլխավոր մեկնարկներին հաջողությամբ նախապատրաստվելու համար Հայաստանի ուժեղագույն գեղասահորդները իրենց ուժերն են փորձում զանազան միջազգային մրցաշարերում:
Այսպես, Մոսկվայում բնակվող ու իր ծնողների ՝ Իրիան և ԳՀերոգի Գալուստնյանների ղեկավարությամբ մարզվող, սակայն միջազգային ասպարեզում ՀՀ դրոշի ներքո հանդես եկող 16-ամյա Անաստասիա Գալուստյանը նոր մրցաշրջանում արդեն հասցրել է երկու կարևոր, ու բարձրակարգ միջազգային մրցաշարերում ցուցադրելու իր վարպետությունը և երկուսում էլ հաջող քննություն է բռնել:
Ինչպես հայտնել էր գեղասահքի ՀՀ ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը, մեր առաջատար 2մենասահորդների հերթական մեկնարկը կայանալու է Ռուսաստանի Սարանսկ քաղաքում հոկտեմբերի 15-18-ը ընթանալիք 2015/16թթ մրցաշրջանի ISU Challenger Series մրցաշարքի ISU CS Mordovian Ornament 2015 մրցաշարում:
Այստեղ երեկ տղամարդկանց մրցաշարի կարճ՝ պարտադիր ծրագրի կատարման մրցմանը մասնակցեց 19-ամյա Սլավիկ Հայրապետյանն ,ով մարզվում է իր հայրիկի ՝ գեղասահքի ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սամվել Հայրապետյանի գլխավորությամբ:
Նկատենք, որ <Մորոդովիայի նախշեր> ավանումը կրող այս ստուգատեսի տղամարդկանց մենասահքի մրցաշարում գլխավոր մրցանակը վիճարկում են 7երկրի՝ Ռուսաստանի,Բելառուսի Ղազախստանի,Իսրայելի ,Լատվիայի ,Շվեդիայի ու Հայաստանի 9 մենասահորդներ:
Վնասվածքից վերականգնվելուց հետո նոր մրցաշրջանում ունեցած իր անդրանիկ ելույթում Սլավիկը գրանցեց 49,44 միավորև արդյունքն ու 9 մասնակիցների մեջ գրավեց 7-րդ տեղը , իրենից ետ թողնելով Ղազախստանի և Շվեդիայի պատվիրակներին:
Կարճ՝ պարտադիր ծրագրի կատարումից հետո ուժեղագույնների եռյակում տեղեր զբաղեցրին հետևյալ գեղասահորդները ՝
1.ԴԱնւել Սամոխին , Իսրայել ՝ 79,66միավոր
2. Ալեքսանդր Սամարին ,Ռուսաստան ՝ 78,7 միավոր,
3 Մորիս Կվիտելաշվիլի ,Ռուսաստան՝ 75,79 միավոր:
Նկատենք, որ այս տարի ապրիլի 4-6-ը նույն Սարանսկում ընթացքած <Բյուրեղյա սահք> անվանումով միջազգային մրցաշարում Սլավիկ Հայրապետյանը պատանիների մենասահքի մրցաշարում բավական հաջող էր հանդես եկել, ու կարճ ծրագրի մրցումներում 63,85 միավոր արդյունքով գրավել էր 3-րդ տեղը:
Իսկ ահա մարտին Տալլինում Էստոնիա աշխարհի պատանեկան առաջնությունում Հայրապետյանը այս մրցաձևում 54,95միավոր ցուցանիշն էր գրանցել:
Այսօր հոկտեմբերի 17-ին մրցապայքարի ոլորտ կներգրավվեն կանանց մենասահքի մրցաշարի մասնակից 7երկրի՝ Ռուսաստանի, Հունգարիայի,Իսրայելի, Ղազախստանի, Լիտվայի,Սլովենիայի ու Հայաստանի 9 գեղասահորդուհիներն, որոնց թվում է նաև 16-ամյա Անաստասիա Գալուստյանը:
Ժամը 14:30-ին կանցկացվեն կանանց մրցաշարի կարճ ծրագրի մրցումն,իսկ ժամը 17:15-ին կընթանան տղամարդկանց մրցաշարի ազատ ՝ կամավոր ծրագրի մրցումն , որի արդյունքերով հայտնի կդառնան տղամարդկանց մենասահքի մրցաշարի մրցանակակիրները: Իսկ արդեն մրցաշարի վերջին օրը ՝ հոկտեմբերի18-ին ժամը 15:45-ին կանցկացվի կանանց ազատ ծրագրի մրցումն,որով էլ ի հայտ կգան կանանց մենասահքի մրցաշարի մրցանակակիրները:
Արամ Ուգուջյան