Վերին Լարս-Ստեփանծմինդա անցակետը երկու տարբեր պետությունների տարածքներում գտնվող անցակետ է: Այստեղ բավականին խնդիրներ էին առաջանում՝ գոյանում էին հերթեր և խցանումներ: Այնուամենայնիվ հայկական կողմը որոշակի քայլեր է ձեռնարկում այս խնդրին լուծում տալու համար:
Ինչպես գիտենք, սա միակ ցամաքային անցակետն է, որը ՀՀ-ն կապում է Ռուսաստանի հետ: Հետևաբար քայլեր են իրականցվում, որպեսզի անցակետերը գործեն բնական հունով:
Հայաստանը ստեղծված խնդիրների լուծումների համար որոշակի առաջակություններ է ներկայացրել նաև Ռուսաստանին:

 


Մասնավորապես առաջարկվել է, որպեսզի ԵՏՄ անդամ երկրներն առանձին անցուղի ունենան: Սա հնրավորություն կտա թողունակությունը սահմանային անցակետերում բարձրացնել:
Պետք է նշենք, որ ռուսական կողմն արդեն տեղեկացրել է, որ Հայաստանի առաջարկները քննարկվել են և նպատակահարմար են գտնում լուծումներ տալ:
Մի քանի կետեր ռուսական կողմն ավելացրել է: Նրանց առաջարկությունները նպատակ ունեն իրավիճակն առավել բարելավել: Առաջարկվել են տեխնիկական լուծումներ, որպեսզի սպասարկող անձնակազմի հետ կապված որոշակի բարելավվումներ արվեն:
Կարծում եմ խնդիրը շուտով կստանա բավարար լուծումներ:

 

 

Նարեկ Սարգսյան