Թուրքիայի արտգործնախարարի խորհրդական Ֆերիդուն Սինիրլիօղլուն ասել է, որ «Ռուսաստանը մեծ սխալ է գործում Ասադի ռեժիմին աջակցություն ցուցաբերելու համար »: Թուրքիան և Սաուդյան Արաբիան, ովքեր համարվում են Ասադի ոխերիմ թշանամիները, սույն թվականի հոկտեմբերի 15-ին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ Ռուսաստանը կարող է թանկ վճարել Սիրիայում իր ռազմական գործողությունների համար: Ռուսաստանը կարող է կրել ինչպես տնտեսական ,այնպես էլ ռազմական կորուստներ:
Մինչդեռ Սիրիայի դաշնակից Իրանը նույնպես պատրաստ է օգնել Սիրիային:

 

Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության ու ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահի Ալաեդդին Բորոուջերդին նույն օրը հայտարարել է ,որ եթե Դամասկոսը Թեհրանից ռազմական օգնություն խնդրի , ապա Իրանը պատրաստ է այն տրամադրել:
Տարածաշրջանում խորանում է կոնֆլիկտը գերտերությունների միջև Սիրիական խնդրի տեսքով:

 

Կիլիկիա Հայաստան