Այս տարի հանրային ուշադրության կիզակետում էր ՀԷՑ-ը: Շաբաթներ առաջ հայտնի դարձավ, որ ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ձեռք է բերել այդ ստրատեգիական կարևորության ընկերությունը:
Այսօր մամուլում լայնորեն շրջանառվում էր Կարապետյանի տարածած հայտարարությունը, որում նա ասում է. «էլեկտրաէներգիայի կորուստների նվազեցմամբ կրճատելու ենք Ընկերության ծախսերը, որի արդյունքում հետագայում հնարավոր կլինի խուսափել «ՀԷՑ»-ի մասով էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումից»:
Կարծում եմ' Կարապետյանի խոսքերին կարելի է և պետք է լուրջ վերաբերվել, քանզի ՀԷՑ-ն այսօր իր գլխավորած ընկերությունների խմբի մաս է, իսկ փորձը ցույց է տվել, որ վերջինիս պատկանող կազմակերպությունները զարգացման միտում ունեն:

 


Փաստացի ամռանը լուրջ դժգոհությունների առիթ հանդիսացած խնդիրն աստիճանաբար լուծվում է: Կառավարությունն ու հանրությունը փաստացի ճիշտ կողմնորոշվեցին իրավիճակում և սոցիալական դժգոհությունը չգնաց փակուղի:
Այս փուլում, արդեն, կարծես թե ընդգծվում է, որ Սամվել Կարապետյանի' ՀԷՑ-ը ձեռք բերելու տարբերակը բավական օպտիմալ լուծում էր' հաշվի առնելով վերջինիս ընկերությունների արձանագրած ցուցանիշներն ու մենեջերական փորձը:

 

Արմեն Վարդանյան