Ինչպես արդեն հայտնել ենք հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 1-ը Շոտլադիայի մայրաքաղաք Գլազգոյում ընթանալու է սպորտային մարզմնամարզության աշխարհի 46-րդ առաջնությունն, որը նաև օլիմպիական վարկանիշային մրցաշարի կարգավիճակ ունի:

 

Հայաստանը մրցաշրջանի այս պատասխանատու ու կարևոարգույն ստուգատեսում ներկայացնելուեն 4 մարզիկ ՝ Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանն ու Հուրի Գեբեշյանը Դավթյանն ու Գեբեշայաին մասնակցելու են համապատասխանաբար տղամարդկանց ու կանանց բազամամարտի մրցումներում, իսկ Վահագն՝ օղակների, Հարությունը՝ նժույգթափերի վարժությունների մրցաշարերում:
Նկատնեք, որ համաձյան մրցակարգի բազմամարտում օլիմպիական ուղեգրի են արժանանում 1-25-րդ տեղերը գրավող մարզիկները ,իսկ առանձին գործիքների վրա միայն մրցանակային եռյակում տեղ զբաղեցնողները:
Ինչպես հայտնեց ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը , ինքը, իր օգնական՝ մարզիչ Սոս Սարգսյանն ու տղմարդկանց ՀՀ ընտրանու 3 անդամները Երևանից մրցավայր են մեկնելու հոկտեմբերի 17-ի առավոտյան: Իսկ ԱՄՆ-ում բնակվող ու մարզվող , սակայն ՀՀ դրոշի ներքո հանդես եկող մարմնամարզուհի Հուրի Գեբեշյանն ու նրա անձնական մարզիչ Լևոն Կարախանյանը , ԱՄՆ-ից միագամից կուղևովեն Շոտլանդիա, որտեղ էլ կմիանան ՀՀ պատվիրակությանը:
Երեկ սպորտային մարմնամարզության կանանց Ռուսաստանի ազգային հավաքականի ավագ մարզիչ Վալենտինա Ռադիոնենկոն հայտարարեց ՌԴ-ի ընտրանու վերջնական կազմն, որին վստահվել է պայքարելու առաջնության մեդալների,ինչպես նաև խաղարկվող օլիպիական ուղեգրերի համար:

 


Ուրախությամբ պիտի նշենք, որ կանանց ՌԴ-ի հավաքականի 6 մարզմնամարզուհիների շարքում ընդգկվել է Գյումրում ծնված ,սակայն ներկայումս Մոսկվայում բնակվող 16-ամյաՍեդա Թութխալյանը :Նա գյումրեցի անվանի սամաիստ ,աշխարհի քառակի չեմպոին Գուրգեն Թութախալյանի դուստն է, որոնց ընտանիքը Գյումրու աղետալի երկրաշարժից հետո բնակություն է հաստատել ՌԴ-ի մայրաքաղաք Մոսկվայում: Շնորհաշատ ու տաղանդավոր հայ մարմնամարզուհին չնայած իր դեռատի տարիքին հասցրել է արդեն միջազգային մեծ ճանաչում ունենալ; Նա ոչ միայն բարձակարգ ու ներկայացուցչական մի շարք միջազգային հեղիանակվոր մի շարք մրցաշորերի հաղթող ու մրցանակակիր է դարձել ,այլև 2014թ Նանկինի ամառային օլիմպիական պատանեկան 2-րդ խաղերի բազմամարտի չեմպիոնուհին է, 2015թ Բաքվի Եվրոպայի մարզական 1-ին խաղերի թիմիյին պայքարի չեմպիոնուհին, 2015թ կանանց ՌԴ-ի առաջնոության բազմամարտի բրոնզե ,ՌԴ գավաթի խաղարկության արծաթե մեդալակիրն է: Հանեց այս նշանակալի հաջողությունների շնորհիվ հայ մարզմնմազուհին արժանացել է կանանց ՌԴ-ի հավաքականի մարզչական խորհրդի հավանությանը ու վստահությունն, և ընդգրկվել է աշխարհի հանրահայտ ու ուժեղագույն ընտրանու համբավ վայելող ,մշտապես մրցանակային տեղերի համար պայքարող ՌԴ-ի հավաքկանի կազմում լինելու բարձր պատվին:
Թութխալյանից բացիբ կանանց Ռուսաստանի հավաքականի կազմում Գլազգոյում աշխարհի չեմպիոնի կոչման համար մղվող պայքարին կմասնակցեն նաև Քսենյա Աֆանասևան , Մարիա Խարենկովան, Մարիա Պասեկան, Վիկտորիա Կոմովան,և Դարյա Սպիրդոնովան:

 


Տղամարդկանց ՌԴ-ի հավաքականը վԳլազգոյում ներկայացնելու են Դենիս Աբլյազինը, Դավիթ Բելյավսկին, Նիկոլայ Կուկսենկովը, Նիկիտա Իգնատևը, Նիկիտա Նագոռնին,և Իվան Ստրետովիչն ,ովքեր այստեղ լինելու են Հայաստանի մարմանմազիկիներ գլխավոր ու հիմնական մրցակիցները:

 

Արամ Ուգուջյան