Վերջերս ՓՄՁ-ների վերաբերյալ հնչեց մի կարծիք. թե նրանց թիվը Հայաստանում նվազում է և շատերը չեն դիմանում առկա պայմաններին: Իրականում երբ հստակեցվեց ձեռնարկությունների լուծարման գործընթացը, ապա չնչին պարտքեր ունեցող ԱՁ-ները սկսեցին փակվել ՝ այդ պարտքերից ազատվելու և իրենց անգործությունը օրինականացնելու համար:
2014 թ.-ի տարեվերջին մեր երկրում գրանցված էր 74365 հարկատու: Չնայած այն բանին, որ այս տարին դեռևս չի ամփոփվել, այնուամենայնիվ սեպտեմբերի 1-ի դրությամբ, պետական գրանցում է ստացել 10052 ԱՁ և առևտրային կազմակերպություն (7471 ԱՁ), լուծարվել է 6859-ը: Ստացվում է որ գրանցվածները 46%-ով գերազանցում են լուծարվածներին:

 


Եկող տարվանից սկսնակներին գործը սկսելու համար տրամադրվող 5 մլն դրամ առավելագույն գումարը կհասցվի 7 մլն-ի: Այս գումարի դեպքում, բացի ինքնազբաղվածությունից, կստեղծվի 1-2 աշխատատեղ: Այսինքն օգնելով 1 գերփոքր ընկերությունը կայանալ, ստեղծում է միջինը 1.5 աշխատատեղ:
Աջակցության թիրախում է արտադրության խթանումը, որը կազմում է պետական աջակցության ծրագրերի 75-80%ը:
Խոսելով աջակցության արդյունավետության մասին, պետք է նշել, որ սկսնակների հաջողելու մեր ցուցանիշը 75% է: Այսինքն' պետական աջակցություն ստացած 10 սկսնակից միջինը 7.5-ը հետագա երեք տարիներին շարունակում է աշխատել:

 

 

Տնտեսական անկյուն