Ուկրաինայի հետ կապված որոշ իրադարձություններ ճիշտ ու լավ եմ համարում, որոշները սխալ ու ողբերգական ... բայց անկախ ամեն ինչից այս տեսանյութը շատ բանի մասին է խոսում ... տեսանյութում Կիևի քաղաքապետ Կլիչկոն փորձում է պտտաձողի վրա հնարք կատարել և չի կարողանում:

 

Քաղաքացիներից մեկը քաղաքապետին նրբերիշիկ (сосиска) է անվանում և դրանից հետո ոչ, թե քաղաքապետի թիկնազորը հոշոտում է այդ քաղաքացուն, այլ նեղացած քաղաքապետը ավելի բարդ հնարք է կատարում ... իհարկե ֆանտաստիկայի ժանրից է նույնը Հայաստանում պատկերացնելը:

 

 

 

 

 

Դավիթ Գևորգյան