ՀՀ-ն ու ԻԻՀ-ը միշտ ունեցել են գօրծընկերային հարաբերություններ և գաղտնիք չէ, որ Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ժամանակ Հայաստանը պահպանեց համագործակցությունը հարևան պետության հետ: Այսօր արդեն, երբ Իրանը ազատվել է պատժամիջոցներից, երկու երկրների համագործակցությունը միտում ունի թևակոխել ՀՀ-ի համար ավելի շահեկան փուլ:

 


Վերը նշվածի վառ ապացույցն է Իրանի փոխնախագահի պաշտոնական այցը ՀՀ: Փաստացի սա պատժամիջոցների վերացումից հետո առաջին պաշտոնական բարձր մակարդակով այցն է Հայաստան: Հանդիպման առանցքային թեմաներից են Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտի կառուցումը, որի շինարարությունը արդեն իսկ սկսվել է: Էներգակիրի կառուցումը հնարավորություն կստեղծի գազ-էլեկտրոներգիա փոխանակմանը:
Այցի մյուս կարևոր կողմերից նաև այն, որ ԻԻՀ փոխնախագահը գալիս է մի քանի տասնյակ գործարարների ուղեկցությամբ: Գաղտնիք չէ, որ Իրանցի գործարարները ՀՀ-ն համարում են ԵԱՏՄ շուկաներ մտնելու հարթակ: Մասնավորապես օրերս ծովամթերք արտահանողների միության նախագահը հայտարարել էր, որ միտում ունեն Հայաստանում կառուցել ծովամթերքի վերամշակման արտադրամաս և նոր արտահանել ԵԱՏՄ տնտեսական գոտու երկրներ:

 


Ըստ էության, եթե փորձենք ընդհանուր գնահատականներ տալ, ապա կարող ենք փաստել, որ Իրանը շատ կարևոր գործընկեր է Հայաստանի համար և համագործակցությունն էլ երկուստեք շահույթաբեր է: Իսկ ինչպես գիտենք երկու կողմանի շահույթաբեր համագործակցությունը զարգացման ու երկարակեցության հնարավորություններ ունի:

 

Արմեն Վարդանյան