Հոկտեմբերի 12-18-ը Ավստրիայի Լինց քաղաքում ընթանելու է 250 հազար դոլար մրցանակային հիմանդրամով WTA-ի կանանց Generali Ladies Linz անվանումով միջազգային ներկայացուցչական գերմրցաշարը:
Այս ստուգատեսում աշխարհի ուժեղագույնների մրցապայքարին մասնակցող թենիսիստուհիների թվում է վերջին շրջանում գերազանց մրցելույթներով առանձնացող կանանց Ռուսաստանի հավաքականի անդամ , 21- ամյա մոսկվացի Մարգարիտա Գասպարյանը: Երեկ՝ հոկտեմբերի 12-ին հրապարակված WTA-ի համաշխարհային դասակարգման ցուցակում հայազգի թենիսիստուհին մենախաղում զբաղեցնում է 73-րդ , իսկ զուգախաղում ՝ 66-րդ հորիզոնականը:

 


Ավստրիական այս գերմրցաշարում էլ Գասպարյանը վստահ մեկնարկեց: Երեկ 1/16-րդ փուլում նա 1ժամ 57րոպե տևած համառ պայքարից հետո 6:3, 2:6, 6:3 հաշվով տպավորիչ հաղթական տոնեց բավական ուժեղ մրցակցի ՝ WTA-ի համաշխարհային դասակարգման ցուցակում այս շաբաթ մենախաղում 57-րդ տեղում ընթացող 20 –ամյա գերմանուհի Կարինա Վիլտհոեֆտի նկատմամբ: Նրանց անձնական հանդիպումներում 2:1 հաշվով առջևում է հայ թենիսիստուհին:
1/8-րդ փուլում Մարգարիտայի մրցակիցը կլինի26-ամյա գերմանուհի Յուլյա Գյորգեսի (WTA-ի ցուցակում հիմա 52-րդ վարկանիշն ունի) և 23 –ամյա իտալուհի Քամիլա Ջորջիի (33-րդ վարկանիշն ունի) միջև այսօր տեղի ունենալիք մրցամարտի հաղթողը:

 


Նշենք, որ 1-ին շրջանում տոնած հաղթանակը Գասպարյանին ապահովեց 3400 դոլար (2742եվրո) պարգևավճար ու վարկանիշային 30միավոր: Իսկ ահա այս գերմրցաշարի հաղթողն, ով հայտնի կդառնա հոկտեմբերի18-ին կստանա 43 հազար դոլար (34677եվրո) պարգևավճար և կարժանանա նաև վարկանիշային 280 միավորի:

 

Արամ Ուգուջյան