Երկու տարի առաջ կառավարությունը հաստատեց ՀՀ մրցունակ և
շարունակական օդային փոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը և համապատասխան միջոցառումների ցանկը, որի արդյունքում ընտրվեց ավիափոխադրումների լիակատար ազատականացման մոդելն ու հայտարարվեց բաց երկնքի քաղաքականությանն անցնելու մասին:

 


Այսօր արդեն կարելի է ասել, որ ծրագիրը արդարացնում է իրեն: Այժմ ավիափոխադրողները հնարավորություն են ստանում Վրաստանից թռնել Երևան, վերցնել ուղևորներին, ինչը մինչ այժմ հնարավոր չէր: Մասնավորապես նախատեսվում է մինչև հաջորդ տարվա աշնանը ստեղծել Թիֆլիս- Երևան և որպես երրորդ երկիր ՝ Մյունխեն.Հռոմ,Փարիզ. և Ֆրանկֆուրտ ավիափոխադրումը:

 


Բացի վերրը նշվածից, հունվարի մեկից վերագործարկվելու է Երևան-Վարշավա թռիչքը:
Չեխիա կատարած այցի ընթացքում Հայաստանի վարչապետը հանդիպել էր տեղի գործադիր մարմնի անդամների հետ, և բանակցությունների արդյունքում հնարավորություն ստեղծել դեկտեմբերի 13-ից իրականացնել Երևան-Պրագա ուղիղ չվերթները:
Այս ամենը իհարկե ունի շարունակական բնույթ, բայց ներկայիս ցուցանիշները չեն կարող չտպավորել:

 

 

Կարեն Մկոյան