Ինչպես Հայաստանի օդային սահմանի հատումը թուրքական օդուժի կողմից, այնպես էլ Անկարայի պայթյունները նույն շղթայի օղակներ են։ Ընդ որում, եթե մեր օդային սահմանի հատումն ըստ ամենայնի սիմետրիկ պատասխան էր ռուսներին՝ իրենց սահմանը հատելու համար ու ավելի շատ սիմվոլիկ դեմարշ էր, ապա պայթյունների հետ ամեն ինչ ավելի բարդ է։
Պայթյունների պարագայում դժվար է պնդել, թե ով է դրանց հետևում կանգնած՝ ահաբեկիչնե՞ր, թե հենց թուրքական իշխանությունները, սակայն մի բանում կարելի է վստահ լինել․ թուրքերը սա օգտագործելու են որպես պատրվակ՝ Սիրիայում ինչ--ինչ գործողություններ իրականացնելու։

 


Այս գործողությունների ինտենսիվությունն ու մասշտաբը կախված է մի կողմից թուրքերի ու իրենց անգլոսաքսական կռիշի վճռականությունից, մյուս կողմից՝ Ռուսաստանի հակազդեցությունից։ Վատագույն սցենարով, թուրքերը կարող են իրենց հերթին ցամաքային օպերացի իրականացնել՝ օգտագործելով պայթյունները, որպես պատրվակ․ թե բա Սիրիայից ա էդ ահաբեկչական վտանգը գալիս, մենք էլ մեր զորքերը մտցնում ենք, որպեսզի մեր երկրի անվտանգությունն ապահովենք ու կարգուկանոն հաստատենք։
Սա թերևս Թուրքիայի ու ՆԱՏՕ-յի համար ամենացանկալի ռեալ սցներան է, որի դեպքում թուրքական զորքերը առանց լուրջ դիմադրության հանդիպելու՝ կգրավեն Սիրիայի Հյուսիսն ու Հյուսիս-Արևմուտքը՝ Հալեպով ու Իդլիբով հանդերձ և կստեղծեն անկայունության մշտական գոտի։ Կարող են նույնիսկ ինչ որ նոր քվազի-պետություն ստեղծել, որը խամաճիկ կլինի ՆԱՏՕ-ի ձեռքերում ու կդառնա հուսալի ապաստարան՝ ԻՊ-ի, Նուսրայի ու Իսլամի Բանակի ու այլ ահաբեկչական խմբավորումների համար։

 

Մյուս կողմից, թուրքերի համար սա նաև ինդիվիդուալ բոնուս ունի․ իրոք անախ Քրդստանի ստեղծման կանխումը։ Թուրքերի համար թիվ մեկ հարցն իրականում հենց Սիրիայի տարածքում քրդական պետության ստեղծումը ամեն գնով կանխելն է։
Սակայն էս գեղեցիկ խաաղը կարող են փչացնել տեսականորեն ու դա կարող են մենակ ռուսները։ Ըստ էության, ռուսները վա-բանկից բացի այլ տարբերակ չունեն։ Հեշտ տարբերակով հիմա պետք ա արագի մեջ ամեն գնով հասնեն նրան, որ Սիրիական բանակը իսլամիստներին ջարդելով վերահսկողություն հաստատի թուրք-սիրական սամանին, իսկ դրա համար էլ ավելի ինտենսիվ օդային հարվածներ ու ավելի ավելի արագ ընթացող ցամաքային օպերացիա է պետք։ Դժվար տարբերակը կլինի էն, որ ռուսները Թուրքիային բացահայտ սպառնալիքով փորձեն թույլ չտալ իրականացնել Սիրիայի տարածքների ապօրինի օկոուպացիա։
Ամեն ինչ գնալով թեժանում ա։

 

Կոնստանտին Տեր-Նակալյան