Այսօր Բելոռուսում նախագահական ընտրություններ են...Ժողովուրդն ընտրում է իր հերթական ՆՈՐ,բայց ՀԻՆ ղեկավարին...Չնայած ընտրություններին մասնակցում են չորս թեկնածուներ՝գործող նախագահ Ա.Լուկաշենկոն,Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Ս.Գայդուկևիչը,Հայրենասերների առաջնորդ Ն.Ուլախովիչը և "Ասա ճշմարտությունը" շարժման ակտիվիստ Տ.Կորոտկևիչը,ոչ մեկն էլ չի կասկածում,որ Բելոռուսի նոր նախագահ կընտրվի գործող առաջնորդ Ա.Լուկաշենկոն,ով այս պաշտոնը զբաղեցնում է 1994 թ-ից...Անընդմեջ նախագահ ընտրվելու համար Լուկաշենկոն նույնիսկ փոփոխություններ մտցրեց Սահմանադրության մեջ ու արդեն ՀԻՆԳԵՐՈՐԴ անգամ կդառնա Բելոռուսի նախագահ...
Եվրոպական առաջնորդներն ու ԱՄՆ-ն Բելոռուսի առաջնորդին անվանում են "Եվրոպայի վերջին ԴԻԿՏԱՏՈՐ"....Սակայն Ա.Լուկաշենկոն բացարձակ անտեսում է իր հասցեին հնչող բոլոր քննադատությունները և հայտարարում է,որ կարևորը Բելոռուսի բնակչության կարծիքն է իր մասին...
Արևմուտքը բավական ջանքեր էր գործադրում Բելոռուսում "գունավոր հեղափոխություններ" և "մայդաններ" կազմակերպելու համար,սակայն աչալուրջ Լուկաշենկոն դրանք դաժանորեն կանխում էր...Գործը հասավ նարն,որ Եվրամիությունն ու ԱՄՆ-ն պատժամիջոցներ ընդունեցին Ա.Լուկաշենկոյի և նրա կառավարության դեմ՝արգելափակելով նրանց մուտքը Եվրամիություն ու ԱՄՆ...
Սակայն Լուկաշենկոյին Եվրոպան և ԱՄՆ-ն "մոռացան",երբ իրավիճակը սրվեց Ուկրաինայում և Սիրիայում...Այս խնդիրները նրանց համար ավելի կարևոր են,քան "Եվրոպայի վերջին ԴԻԿՏԱՏՈՐԻՆ" գահընկեց անելը...Նախագահական ընտրություններից առաջ էլ Եվրոպան նվեր մատուցեց Ա.Լուկաշենկոյին՝չեղյալ հայտարարելով իր կողմից կիրառվող պատժամիջոցների մեծ մասը...Այսպիսով,ժողովրդավար Եվրոպան ընդունեց իր պարտությունը Լուկաշենկոյի հանդեպ...
Հ.Գ.Նախագահական ընտրությունները դեռ նոր են սկսվել,բայց արդեն կարելի է շնորհավորել Ա.Լուկաշենկոյին ՀԻՆԳԵՐՈՐԴ անգամ նախագահ "ընտրվելու" կապակցությամբ...Համոզված եմ,որ այս անգամ էլ նա կստանա ընտրողների ձայների 75-80% և դեռ ավելին,ինչպես եղել է նախորդ չորս ընտրություններում...Իսկ "ժողովրդավար" Եվրոպան լռում է,լռում է նաև ԱՄՆ-ն...Չեն "նկատում",թե ինչպես է Լուկաշենկոն ձեռք առնում նրանց,ՄԱԿ-ում Բելոռուսի պատվիրակության մեջ ընդգրկելով իր 11-ամյա որդուն...
Ինչո՞վ է պակաս Նիկոլայը Իլհամ Ալիևից,ով մի 15 տարի հետո,երբ հայրիկը դառնա 76 տարեկան,փոխարինի նրան նախագահի պաշտոնում...Հենց դա էլ հաշվի առնելով Ա.Լուկաշենկոն իր մանկահասակ որդուն օտարերկրյա այցերի ժամանակ ընդգրկում է Բելոռուսի պատվիրակության մեջ՝հիմիկվանից ծանոթացնելով աշխարհի մեծամեծների հետ...
Գագիկ Համբարյան