Այսօր Անկարայում տեղի ունեցած ահբեկչության կազմակերպիչները,որի հետևանքով,ըստ վերջին տվյալների զոհվել է 86 և վիրավորվել 186 մարդ ունեն հեռահար նպատակներ...Նոյեմբերի 1-ին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին մնացել է երեք շաբաթ,իսկ Թուրքիայի նախագահ Ռ.Էրդողանի հարազատ "Արդարություն և զարգացում կուսակցությունը"(AK Parti) շարունակում է կորցնել իր ընտրազանգվածին...

 

Չկարողանալով ստանալ ընտրողների ձայների պարզ մեծամասնությունը հուլիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում և գոնե ձևավորել կոալիցիոն կառավարություն խորհրդարան անցած այլ կուսակցությունների հետ Ռ.էրդողանը սկսեց նախապատրաստվել օրենսդիր մարմնի արտահերթ ընտրություններին՝քննադատության և հարձակումների թիրախ դարձնելով քրդամետ "Ժողովուրդների Դեմոկրատական կուսակցությանը",միևնույն ժամանակ իր քայլերով ցանկանալով իր կողմը գրավել Դեվլեթ Բախչելիի "Ազգայնական շարժում կուսակցության" ընտրազանգվածի մի մասին...

 

Հենց այս տեսանկյունից էլ կարելի է դիտարկել հուլիսի 20-ին թուրք-սիրիական սահմանին գտնվող Սուրուչ քաղաքում տեղի ունեցած պայթյունը,որի հետևանքով 31 ՔՈՒՐԴ զոհվեց...Էրդողանն այս ահաբեկչության իրականացման մեջ մեղադրեց "անջատողական" քրդերին և կոնկրետ PKK-ին,ում դեմ էլ սկսեց պատերազմել...Հուլիսից մինչև հիմա Թուրքիայի արևելքում շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվն անցնում է հազարը...Էրդողանն ուներ մեկ մպատակ՝մեղադրել "Ժողովուրդների Դեմոկրատական կուսակցության" առաջնորդներին հակապետական գործունեության և ահաբեկիչներին հովանավորելու մեջ և մինչև արտահերթ ընտրությունները փակել այն...Ըստ սցենարի հենց այսպես էլ եղավ...

 

Էրդողանի կուսակիցները մեղադրեցին քրդամետներին ահաբեկիչների հետ համագործակցելու մեջ,նրանց կուսակցության փակման մասին,սակայն խոսքերից գործի չանցան...Ռազմական գործողությունները քրդերի դեմ Թուրքիայի արևելքում բավական ծանր հետևանքներ ունեցան բանակի համար...Իսկ Էրդողանի կողմից անցկացվող նախընտրական քարոզարշավը ցանկալի արդյունքները չի տալիս...Ընդհակառակը,եթե հուլիսին "Արդարություն և զարգացում կուսակցությունը" ստացել էր ընտրողների 40,8%,ապա հիմա նրա վարկանիշը նվազել է...Այս հանգամանքը հաշվի առնելով Թուրքիայի նախագահն իր վերջին ճիգերն է գործադրելու սեփական քաղաքական ուժի հաջողությունն ապահովելու համար...Ահաբեկիչների ԲԱՐԵԿԱՄ և ԳՈՐԾԸՆԿԵՐ՝Թուրքիայի նախագահ Ռ.Էրդողանն,ըստ իս,Անկարայի այօրվա ահաբեկչության պատվիրատում է...Միայն նրան էր ձեռնտու այն,ինչ այսօր տեղի ունեցավ Թուրքիայի մայրաքաղաքում...

 

Հիմա,նրա կողմից վերահսկվող ԶԼՄ-ները տեղեկատվական հարձակման կենթարկեն հակաէրդողանական ուժերին և հատկապես քրդամետ "Ժողովուրդների Դեմոկրատական կուսակցությանը" և ազգայնականերին...Իսկ իշխանություններն էլ կանցնեն ՏԵՌՈՐԻ բոլոր նրանց նկատմամբ,ով դեմ լինի իրենց կարծիքին...Էրդողանն իշխանությունն իր ձեռքում պահելու համար ամեն ինչի ընդունակ է.ընտրություններից երեք շաբաթ առաջ կարող է փակել "Ժողովուրդների Դեմոկրատական կուսակցությունը",որը խլեց հաղթանակը Ռ.Էրդողանից հուլիսին...Ինչպես նաև արտակարգ դրություն հայտնել երկրում կամ երկրի որոշ տարածքներում...Վախի,մասսայական ձերբակալությունների,հալածանքների մթնոլորտում Ռ.Էրդողանին ավելի հեշտ կլինի ապահովել սեփական կուսակցության հաղթանակը...15 տարի իշխանությունն իր ձեռքում պահած Էրդողանը մտադրություններ չունի այն զիջելու որևէ մեկին...

 


Հ.Գ.Անհաջողությունները հետապնդում են Թուրքիայի նախագահին...Իրանի դեմ պատժամիջոցների դադարեցումը,ՌԴ-ի ներգրավվելը սիրական ճգնաժամին և այլն էլ ավելի են ագրեսիվացրել իր "անմեղսունակությամբ" հայտնի Թուրքիայի նախագահին....Մինչև նոյեմբերի մեկը դեռ ժաման կա և իրադարձությունները Թուրքիայում կարող են անկանխատեսելի զարգացումներ ունենալ...Թուրքիայի հարևանները և պաշտոնական Երևանը նույնպես պետք է պատրաստ լինեն Էրդողանի կողմից կազմակերպված ամեն տեսակի սադրանքի...

 

 

Գագիկ Համբարյան