Հոկտեմբերի 2-5-ն ընկած ժամանակահատվածում «Լևադա» վերլուծական կենտրոնը հարցումներ է անցկացրել ՌԴ-ի 46 տարածաշրջանների 134 բնակավայրերի 1600 քաղաքացիների շրջանում:
Հարցումների արդյունքում պարզվել է, որ ռուսաստանցիների մեծամասնությունը (72%) դրական է վերաբերվում երկրի օդուժի կողմից Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերին հասցված հարվածներին: Հարցվածների 14 տոկոսը բացասական վերաբերմունք ունի ռուս զինվորների մասնակցությամբ ռազմական գործողություններին, մնացած 14-ը՝ չեզոք:

 

Տաթև Տիգրանյան