Արդեն մի քանի օր է միջազգային մամուլը ողողված է ռուսական օդուժի կողմցի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը հասցված ավիահարվածների մասին պատմող հոդվածներով ու տեսանյութերով:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը Սիրիայի նախահագ Բաշար ալ Ասադի խնդրանքվ սեպտեմբերի 30-ին սկսել է հարվածել ԻՊ-ին' ահաբեկիչների դեմ ռազմական գործողություններում ներառելով ավելի քան 50 օդանավեր և ուղղաթիռներ: Բացի այդ ահաբեկիչների դիրքրը հրթիռակոծվել են նաև ծովից:
Երեկ, ամերիկյան CNN հեռուստաընկերությունը' հղում անելով անանուն աղբյուրի, տեղեկատվություն տարածեց այն մասին, որ «Իսլամական պետության» ուղղությամբ արձակված ռուսական 4 հրթիռներ' չհասնելով Սիրիա, կես ճանապարհին ընկել են Իրանի տարածք:

 


Շատ չանցած, սակայն, Ռուսաստանի և Իրանի պաշտպանության նախարարությունները հերքեցին CNN-ի տարածած տեղեկությունը: ՌԴ-ի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ ի տարբերություն CNN-ի, իրենք տեղեկություններ չեն տարածում անանուն աղբյուրներից, այլ ցույց ենք տալիս իրենց հրթիռների ուղղությունը:
Հ.Գ. Կարծիքներ են հնչում, որ առանց Իրանի միջամտության հնարավոր չէ լուրջ զարգացումներ ակնկալել ԻՊ-ի և իսլամական ահաբեկչական այլ խմբավորումների դեմ պայքարում: Որոշ վբերլուծաբաններ նշում են, որ ինչքան էլ Ասադը զինի իր բանակը, վերջին տարիների զարգացումները ցույց են տալիս, որ բարոյալքումը Ասադի բանակում շատ մեծ է, որի վառ ապացույցը դեպի երկրի հարավային ու կենտրոնական շրջաններ տեղի ունեցող նահանջն է:

 

Տաթև Տիգրանյան