Գլխուղեղի անոթների մաքրումը շատ կարևոր ու օգտակար գործողություն է: Դրա պարբերաբար կատարումը օգնում է ազատվել գլխում ծանրությունից, գլխացավերից, լավանում է տրամադրությունը, հիշողությունը և կենտրոնացումը:
Ձեզ եմ ներկայացնում արդյունավետ և ստուգված 5 բաղադրատոմս գլխուղեղի անոթների մաքրման համար:

 


Մեղր և հունական ընկույզ
Մանրացնել հինգ հունական ընկույզ և խառնել մեկ գդալ մեղրի հետ: Ավելացնել մեկ պտղունց դարչին ու կոճապղպեղ: Խառնուրդը մեկ օր թողնել սառնարանում: Ընդունել օրը երեք անգամ՝ ուտելուց կես ժամ առաջ:

 


Սոխի հյութ և մեղր
Մեկ երրորդ բաժակ սոխի հյութը խառնել մեկ բաժակ մեղրի հետ: Ընդունել օրը երեք անգամ՝ ուտելուց կես ժամ առաջ:
Բնական հյութեր
Ամեն օր ճաշից և ընթրիքից կես ժամ առաջ խմել կես բաժակ նռան հյութ (փոխարինել խնձորի և գազարի հյութերով):

 


Կռատուկի թուրմ
Կռատուկի 10 գր չորացրած արմատների վրա լցնել եռման ջուր, թողնել 8-10 ժամ: Ապա քամել և դնել սառնարան: Այն խմել 4 ճաշի գդալ՝ նախաճաշից կես ժամ առաջ: Ընդունման կուրսը մեկ ամիս է:

 

 

Վրեժ Հովսեփյան