Լիտվայի Կլայպեդա քաղաքում մրցապայքարն ավարտեցին մինչև20տարեկան աղջիկների Եվրոպայի առաջնության 58կգ քաշայաին կարգի ուժեղագույնների ՝ Ա խմբի 8մասնակիցները:
Երկրորդ տարի անընդմեջ Եվրոպայի չեմպիոնուհու կոչման արժանացավ երկամարտում 194կգ ( 88+106) արդյունք արձանագրած ՀՀ ընտրանին ներկայացնող 20-ամյա Իզաբելա Յայլյանը:
Ուշագրավն այն , որ երկրորդ տարին անընդմեջ հայ ծարորդուհու չեմպիոնական մրցավազքի գլխավոր մրցակիցը ուկրաինուհի Վերոնիկա Իվասյուկն է :
Հետաքրքրիքր զուգադիպությքմբ, թե այս տարի ,և թե անցյալ տարի Յայլյանը պոկում վարժությունում ոսկե մեդալը զիջել է ուկրաինուհուն, սակայն հրում վարժությունում կորցրած ոչ միայն ետ է բերել , այլ առաջ է անցել մրցակցից ուերամարտի գումարով հռչակվել է աշխարհամասի չեմպիոնուհի; Այս անգամ էլ Իզաբելան պոկում վարժությունում արժանացավ փոքր արծաթե, իսկ հրում ՝ փոքր ոսկե մեդալի: Եթե Իվասյուկը անցյալ տարի երկամարտի 191կգ(85+106) արդյունքով հաղթած հայ ծանրորդուհուն երկամարտում զիջել էր 4կգ-ով, ապա այս անգամ Եվրոպայի փոխչեմպիոնուհի դարձավ191կգ (89+ 102) ցուցանիշով ու Յայլյանից ետ մնաց միայն 1կգ-ով: Դիտարժան ու անզիջում պայքարում ընթացած մրցավեճում երկամարտի 186կգ( 85+101) արդյուքով բրոնզե մեդալ նվաճեց ռուսաստանցի Իրինա Բայմուլկինան:
Այսպիսով առաջնության 4օրերին մրցահարթակ ելած ՀՀ 4պատվիրակները միասին արդեն 8 մեդալ են նվաճել ,այդ թվում 3ոսկե, 2արծաթե և 3բրոնզե : Եվրոպայի փոխչեմպիոն է դարձել մինչև 23տարեկանների 56կգբ քաշային կարգում ելույթ ունեցած Սմբատ Մարգարյանը ,իսկ մինչև 20տարկանների նույն 56կգ քաշային կարգում բրոնզե մեդալի է արժանացել Մարզպետ Մինասյանը:
Այսօր ստուգատեսում ևս մեկ հայորդի հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:Մինչև 23տարեկանների 77կգ քաշյաին կարգում իրեն հավասարը չունեցավ ու երկամարտի 338կգ(150+188) արդյուքով ոսկե մեդալին արժանացավ 2013թ երիտասդրաների աշխահի չեմպիոն ,21-ամյա ռուսաստանցի Ռազմիկ Հունանյանը:Վերջինս նաև պոկում վարժությունում փոքր ոսկե մեդալ նվաճեց,իսկ հրումում ՝փոքր արծաթե մեդալի արժանցավ:
Այս քաշային կարգում մրցանակային եռյակում տեղեր զբաղեցրին հետևյալ ծանրորդները՝
2. Էդուարդո Մատա ,Իսպանիա 333կգ(145 + 188),
3.Գեորգի Լոմտաձե,Վրաստան 322կգ ( 147+175):
Պատրաստեց՝ Արամ Ուգուջյանը