Թուրքիայի նախագահ Ռ.Էրդողանը սպառնացել է Ռուսաստանին այն բանից հետո,երբ այսօր,արդեն երրորդ անգամ երեք օրվա մեջ ռուսական ինքնաթիռները խախտել են Թուրքիայի օդային տարածքը...Բելգիայում գտնվող Էրդողանը մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է."Կարծում եմ, որ Ռուսաստանը չի ցանկանում փչացնել հարաբերությունները Թուրքիայի հետ "...Էրդողանը նաև ավելացրել է,որ Թուրքիայի օդային տարածքի խախտումը նշանակում է,որ ՌԴ-ն խախտում է ՆԱՏՈ-ի օդային տարածքը...
Հիշեցնեմ,որ ՌԴ-ի կողմից Սիրիայում անցկացվող ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ գործողությունների ընթացքում ռուսական ռազմական ինքնաթիռները հոկտեմբերի 3,4 և 6-ին թուրք-սիրական սահմանի՝Հաթայի շրջանում խախտել են Թուրքիայի օդային տարածքը,որն ուղղակի հիստերիա է առաջացրել Անկարայում և ՆԱՏՈ-ի անդամ մի քանի այլ մայրաքաղաքներում,որոնք անմիջական ներգրավված են Սիրիայի նախագահ Բ.Ասադի դեմ պատերազմում՝օգնելով ԻՊ-ին և այլ ահաբեկչական կազմակերություններին՝անվանելով դրանց "չափավոր ընդդիմություն"...
Այսօր,արդեն երկրորդ անգամ Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովին հրավիրում են Թուրքիայի ԱԳՆ և բացատրություն պահանջում...Խղճուկ Էրդողանը և նրա "կրտսեր եղբայր" Իլհամ Ալիևը շատ են սիրում բարբաջել այն մասին,որ Հայաստանը գտնվում է ՌԴ-ի պաշտպանության տակ...Սակայն,երբ Անկարան հայտնվում է "բարդ" իրավիճակում ու չի կարող պաշտպանել իր սեփական շահերը,ապա հիշում է ՆԱՏՈ-ի անդամ լինելու մասին՝ապավինելով ուրիշիների ուժին...Թուրքիայի ճղճղան նախագահ Ռ.Էրդողանը շատ լավ է հիշում 12-ու ռուս-թուրքական պատերազմները,որոնցից 11-ում ՊԱՐՏՎԵԼ է,իսկ մեկում էլ՝1853-56 թթ.Ղրիմի պատերազմում "հաղթել" է Լոնդոնի և Փարիզի շնորհիվ...
Էրդողանը շատ լավ գիտի,որ Մոսկվայի համար ռուս-թուրքական հարաբերությունները վաղուց են "ՓՉԱՑԱԾ"՝Անկարայի Արևմուտքի հետ սիրախաղերի և ՆԱՏՈ-ի անդամ դառնալուց ի վեր...Իսկ,երբ այս տարվա սկզբից Էրդողանը տապալեց պուտինյան "Թուրքական հոսանք" գազատարի նախագիծը,ՌԴ նախագահի համար միևնույն է,թե Էրդողանը երբ է "փչացնելու" 1922-23 թթ-ից հետո առանց այդ էլ ոչ բարվոք ռուս-թուրքական հարաբերությունները...Անկարան սպառնում է Ռուսաստանին,շատ լավ գիտակցելով,որ կրկին կպարտվի,եթե չափն անցնի...
Գագիկ Համբարյան