Սանկտ Պետերբուգում հոկտեմբերի 2-11-ը ընթանում է շախմատի ՌԴ-ի գավաթի փուլ հանդիսացող 24500 եվրո (1,8մլն ռուբլի) մրցանակային ընդհանուր հիմնադրամով , Չիգորինի հուշամրցաշարը: Շախմատի ավադական փառատոնի շրջանակում հոկտեմբերի 2-ին անցկացվեց կայծակնային խաղի մրցաշար ,որին 16երկրի 206շախմատիստ մասնակցեց ,այդ թվում ՀՀ 7 պատվիրակ:
13հնարավորից վաստակած 10,5 – ական միավորով 1-3-րդ տեղերը կիսեցին ու հավասար ՝ 30666-ական ռուբլի պարգևավճարի արժանացան գրոսմայստերներ՝ տաջիկստանցի Ֆարուխ Ամոնատովը, և ռուսաստանցիներ Դանիլ Լինտչևսկին ու Ալեքսեյ Պրիդորժնին:

 


Մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկը համարող Հայաստանի առաջատար գրոսմայստերներից Զավեն Անդրիասյանն իր ակտիվում 9,5 միավոր գրանցեց ,ու այս անգամ բավարվեց 6-րդ տեղով ու 12հազար ռուբլի պարգևավճարով: Ռուսասատանաբնակ հայազգի շախմատիստներից լավագույնը 17-ամյա միջազգային վարպետ Դավիթ Պառավյանն էր ,ով 9 միավորով 9-21-րդ տեղերը բաժանողների խմբում էր:
Նախօրեին սկսվեց փառատոնի ծրագրով դասական շախմատի մրցաշարը ,որին արդեն 25երկրի 373 շախմատիստ է մասնակցում:
Առաջին երկու տուրերում իրենց հանդիպումները հաղթանակով են ավրատել ավարտեցին ՀՀ պարտվիրակներից գրոսմայստեր Զավեն Անդրիասյանն ու միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանն ,իսկ ռուսաստանբնակ սփյուքահայերից ՝ միջազգային վարպետներ Դավիթ Պառավյանն ու Նիկիտա Մատինյանը: Այս հրաշալի քառյակը 2-ական միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորող 66 շախմատիստների շարքում են:

 


Այսօր տեղի ունենալիք 3-րդ տուրում առաջատարների խմբում գտնվող վերոհիշյալ հայազգի շախմատիստների քառյակը ուժերն է չափելու հետևյալ մրցակիցների հետ՝
Մաքսիմ Լիտվինով ,Ռուսաստան -Զավեն Անդրիասյան,
Դավիթ Պառավյան- Կոնստանտին Ռյաբզև ,Ռուսաստան ,
Դմիտրի Մելնիկով ,Ռուսասաան- Վահե Բաղդասարյան,
Նիկիտա Մատինյան- Ալեքսեյ Սավելև ,Ռուասատան:

 


Շվեյցարական մրցակարգով անցկացվող հուշամրցաշարի հաղթողը հայտնի կդառնա եզրափակիչ ՝9-րդ տուրի ավարտից հետո ՝ հոկտեմբերի 11-ին: Նկատենք ,որ այս մրցաշարում մրցանակային են 1-25-րդ տեղերը:Այսպես, հաղթողին բաժին կհասնի 320հազար, 2-րդ տեղը գրավողին ՝ 230հազար,3-րդին՝160հազար,իսկ 22-25-րդ հորիզոնականները զբաղեցնողներին՝ 10հազարական ռուբլի պարգևավճար: Բացի այդ , ստուգատեսին մասնակցող կանանց համար սահամնված է 16մրցանակ: Այսպես, ստուգատեսում կանանց մեջ լավագույն արդյունքը արձանագրած շախմատիստուհին կստանա ՝ 40հազար, 2-րդը ճանաչվողը ՝ 30հազար, ուժեղագույնների եռյակը եզրափակած շախմատիստուհին էլ ՝ 20հազար, իսկ 13-16-րդ տեղերը գրավողներն էլ ՝ 2 հազարական ռուբլի պարգևավճար:

 

Արամ Ուգուջյան