Ռուսական ինքնաթիռները վերջին 24 ժամվա ընթացքում 20 մարտական թռիչք են իրականացրել Սիրիայում և հարվածել իսլամական պետություն (ISIL) 10 թիրախների : Օդային հարվածները իրականացվել են SU-34, SU-24M և SU-25 ինքնաթիռներով, հարվածներ են հասցվել Իդլիբի և Ռաքքայի շրջաններում գտնվող ահաբեկչական ուսումնամարզական կենտրոններին և ռազմական գործարաններին:
Օդային հարվածների արդյունքում ոչնչացվել է երեք ռազմական պահեստներ, չորս հրամանատարական կենտրոններ և գլխավոր հրամանատարական կենտրոնը, որը համարվում է ԻՊ-ի պաշտպանության նախարարությունը:
Կիլիկիա Հայաստան