Անգլիայում գտնվող Մեն կղզու մայրաքաղաքում մեկնարկել է շախմատի ներկայացուցչական PokerStars Isle of Man International 2015 անվանումով միջազգային փառատոնն , որի գլխավոր՝<մասթերս> մրցաշարին 27երկրի 108 շախմատիստ է մասնակցում, այդ թվում 45 գրոսմայստեր, միջազգային ՝23, ՖԻԴԵ-ի ՝ 17վարպետ:
Ստուգատեսի մասնակիցիների շարքում 5 հայազգի շախմատիստ կա՝ տղամարդկանց ՀՀ ազգային հավաքականի անդամներ, գրոսմայստերներ՝ Գաբրիել Սարգսյանը , Սերգեյ Մովսիսյանը, Հրանտ Մելքումյանը , ինչպես նաև Ռուսաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարինա Համբարձումովան և ԱՄՆ-ի պատվիրակ ,գրոսմայստեր Ջեմյս Թարյանը: Շվեյցարական մրցակարգով՝ 9տուրով ընթացող այս մրցաշարում հաղթողը կստանա 10 հազար, իսկ կանանց մեջ լավագույն արդյունք ունեցող շախմատիստուհին՝ 3 հազար ֆունտ ստեռլինգ պարգևավճար:

 


Ինչպես արդեն հայտնել էինք 1-ին տուրում ստուգատեսի մասնակից հայազգի 5շախմատիստներից 4-ը հաղթանակով էին մեկնարկել ,ու միայն Համբարձումովան էր անհաջողության մատնվել:
Երեկ կայացած 2-րդ տուրում մեկնարկում ունեցած իրենց հաջողությունը կարողացան զարգացնել միայն Գաբիրել Սարգսյանն ու Սերգեյ Մովսիսյանը , ովքեր սևերով պարտության մատնեցին համապատասխանաբար գրոսմայստերներ՝ ամերիկահայ Ջեյմս Թարյանին ու հնդիկ շախմատիստ Դաս Նիլոթպալին:
Հայազգի մյուս 2շախմատիստների մասնակցությամբ պարտիաներում այսպիսի արդյունքներ գրացվեցին ՝
Հրանտ Մելքումյան- Ջուսթին Թան, Ավստրալիա՝0,5:0,5,
Կարինա Համբարձումովան- Օրի Կոբո,Իսրայել ՝ 0:1:

 


Այժմ Մովսիսյանն ու Սարգսյանը մրցաշարի 100տոկոսանոց արդյունք ունեցող 13առաջտարների թվում են :
Այսօր տեղի ունենալիք 3-րդ տուրում հայազգի շախմատիստները մրցելու են հետևյալ մրցակիցների հետ՝
Սարգսյան –Յուրի Կուզուբով, Ուկրաինա,
Մովսիսյան-Սաբինո Բունելլո ,Իտալիա ,
Վլադիմիր Խամիտևիչի,Մոլդովա- Մելքումյան,
Ալեքսանդր Վուլիեումիեր,Շվեյցարիա- Ջեմյս Թարյան,
Զաքի Հարարի ,Անգլիա- Համբարձումովա:
Մրցաշարի հաղթողը հայտնի կդառնա հոկտեմբերի 11-ին:

 

Արամ Ուգուջյան