Ռուսաստանյան ԶԼՄ-ները հաղորդում են,որ ՌԴ-ի 15 ( հատուկ նշանակության) բանակի հրամանատար Անատոլի Նեստեչուկը հերքել է այն լուրերը,թե Մոսկվան պատրաստվում է նոր ռազմաբազա կառուցել Ադրբեջանում Գաբալայի ՌԼԿ-ի փոխարեն...Ա.Նեստեչուկը հայտնել է,որ պաշտպանության նախարարությունը նպատակահարմար չի գտնում այդպիսի կարևորության ռազմական օբյեկտները կառուցել երկրի տարածքից դուրս՝հիշեցնելով,որ այսօրվա դրությամբ ՌԴ-ն ունի երկու ռադիոլոկացիոն կայաններ ՌԴ-ից դուրս՝Ղազախստանում և Բելոռուսում...


Հիշեցնեմ,որ օգոստոսին ռուսաստանյան «Զվեզդա» հեռուստաընկերությունը,որը ենթարկվում է ՌԴ ՊՆ-ին, հաղորդել էր այն մասին,որ Գաբալայի ՌԼԿ-ի փոխարեն Ռուսաստանը Ադրբեջանում նոր ռադիոլոկացիոն կայան կկառուցի...Հետաքրքիրն այս պատմության մեջ այն էր,որ պաշտոնական Բաքուն ո՛չ հերքում,ո՛չ էլ հաստատում էր այս լուրի իսկությունը...Օգոստոսի 21-ին ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը մեկնաբանելով այս տեղեկությունը հայտարարել էր,որ Ադրբեջանի տարածքում ՈՉ ՄԻ ռազմաբազա ՌԴ-ն կառուցելու մտադրություն չունի...


Ազերի վերլուծաբանները շատ լուրջ քննարկում էին,թե ինչ ՊԵՏՔ է պահանջի Բաքուն Մոսկվայից,որ թույլ տա նոր ռազմաբազա բացել երկրի տարածքում...Սակայն ազերիներն ընդամենը ՄԵԿ ամիս երազեցին ու կանգնեցին կրկին կոտրված տաշտակի դիմաց՝Մոսկվան ոչ մի ռազմաբազա Ադրբեջանում չի կառուցելու...Իսկ իրենք էլ էլ չեն կարողանա դրա դիմաց Վ.Պուտինից որևէ բան ուզել...Չնայած,կռահելով,թե ինչ էին ուզելու,կարելի է ասել,որ դա էլ չէին ստանա,քանի որ դա Վ.Պուտինի իրավասությունից և հնարավորություններից ԴՈՒՐՍ է...


Հ.Գ.Ռուսաստանի ղեկավարությունը երևի չի մոռացել,թե ինչպես 2012 թ-ի դեկտեմբերի 31-ին Ի.Ալիևը ՎՌՆԴԵՑ ռուսներին Գաբալայից՝այդ կերպ շնորհավորելով Վ.Պուտինի գալիք 2013 թ-ը...Ի.Ալիևը այնպիսի պայմաններ էր առաջարկում ռադիոլոկացիոն կայանի վարձակալման համար,որ դրան չէին համաձայնի նույնիսկ Դուբայի շեյխերը...Ադրբեջանի նախագահը ցանկանում էր տարեկան 300 միլիոն դոլլար ստանալ դրա դիմաց...Իսկ հետագայում էլ շատ լուրջ երազում էր ռուսների կողմից կառուցվելիք նոր ռադիոլոկացիոն կայանի մասին....Չնայած,Մոսկվայից ամեն ինչ էլ կարելի է սպասել...

 

Գագիկ Համբարյան